Copy SMS

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

  

Ես հավատում եմ, որ կգա մեկ օր,
Երբ աշխարhն էլի հինը կդառնա,
Երբ մարդու ներսում ամեն ինչից զատ
Առաջինն էլի մարդը կմնա,
Երբ մարդիկ իրա էլ չեն կոտորի,
Մոլուցքն այդ ընդմիշտ կլքի նրանց,
Եվ կմտածեն, որ նորը ստեղծվի ,
Էլ չեն ավերի ստեղծածը նախնյաց…


Ես հավատում եմ, որ կգա մեկ օր,
Երբ մարդը էլի բարի կդառնա,
Եվ կստեղծի նորից մի նոր միջավայր,
Որտեղ չարն էլի հեռվում կմնա…
Ես հավատում եմ. օրերից մեկ օր
Մանուկը կրկին մանուկ կդառնա,
Երեխան կապրի պարզ երկնքի տակ,
Եվ հոգին նրա մաքուր կդառնա,
Որ փոքրն իրեն մեծ չի համարի,
Եվ տարեցներին կյանքի դաս չի տա,
Ու սեր չի երգի մանուկն իր կյանքում,
Եվ սիրուց բողոք նա չի ունենա…
Եվ կհասկանա աշխարհում այս մեծ
Տարիքի արժեքն իր յուրաքանչյուրը,
Եվ չի դժգոհի կյանքից անհեթհեթ,
Աշխարհում նա, ով չունի իրենը…
Ես հավատում եմ, որ կգա մեկ օր,
Երբ սերը կրկին անկեղծ կդառնա,
Սիրող սրտերում երբեք ու երբեք
Կեղծիքն իր տեղը էլ չի ունենա…
Եվ մարդիկ կապրեն ուրախ, երջանիկ,
Թշնամուց ոչ ոք էլ չի վախենա,
Քանզի մարդկության հոգում ու սրտում,
Չարիքն իր տեղը էլ չի ունենա…
Ես հավատում եմ, օրերից մեկ օր,
Մարդը կսկսի հարգել ինքն իրեն,
Եվ թույլ չի տա, որ Իր մեծ անունը
Գեթ մեկ ակնթարթ և ոտնահարեն…
Եվ ես վստահ եմ, որ մեկ օր հաստատ,
Ազգը կդառնա մեկ միասնություն,
Ու կհասկանա յուրաքանչյուր ոք,
Որ չի կարող ապրել այդպես միայնակ…
Ես վստահ եմ, որ մեկ օր անպայման

Մարդիկ կհասկանան իրենց արժեքը,
ճիշտ կգնահատեն ունեցածն իրենց,
Զուր չեն կործանի և իրենց խելքը…
Կգնահատենք հենց իրենք իրենց,
Գերի չեն դառնա տգիտությանը,
Աշխարհի այս մեծ ամեն անկյունում,
Բոլորը կհասկանան գրքի արժեքը…
Ես հավատում եմ, այս մեծ աշխարհում
Ամեն բան կրկին իր տեղը կընկնի,
Բայց վախենում եմ, որ այդ ժամանակ,
Այս մեծ աշխարհում ես էլ չեմ լինի…



3

0

887