Էլի էկա :)
կարոտել եմ տաք մարմինդ, որ շոկոլադի պես հալչում է սառցե մատներիս տակ...
կարոտել եմ քաղցր շուրթերդ, որոնց մեկ հպումն անգամ խելագարեցնող է...
կարոտել եմ օվկյանոսից էլ խորը ու կապույտ աչքերդ...
կարոտել եմ քեզ...
վերջ .. լրջացանք
բարև քոփիահայության հին ու նոր ներկայացոցիչներ
ձեզ լիիիքը կարոտած Dark -ը նորից վրադարձելա...
ճիշտն ասած պոստիս անցնելուց առաջ ուզեւմ եմ միոիչ խոսել..
տակ...միքանի ամիս առսջ ( միջանկյսլ քննություններից հետո ), չգիտեմ թե որտեղից պեղեցի քփ-իս լոգին պառոլը, եւ արդեն պատրաստվում էի մտնեի կայք... բայցց..
կայքը չկար...հա լեւրջ եմ ասում..չբացվեց....
. ես միքանի ամիս շարունակ հիստերիայի մեջ էի...
բայց միքանի օր առաջ ծանոթներիցս մեկի համակրգչով մուտք գործեցի կայք ու հասկսցա որ ուղակի ձիզայինն էր փոխվել
բայց մի վայրկիաաան ուրա հինքոփիի շունչըը ???
լավ շատ չձանձրացնեմ ձեզ....
Մաս առաջին
ահավոր երկար մտածելուց հետո, որոշեցի որ առաջին մասում կպատմեմ հրաշալիքների մասին..
ի տակ.. Մաս առաջին - Աշխարհի յոթ հրաշալիքները.....
Աշխարհի յոթ հրաշալիքները համաշխարհային պատմության ամենահայտնի երևույթներից են...
սակայն չեմ կարծում լինի մեկը, ով առանց կանգնելու թվարկի 7-ն էլ...
և այսպես...
հրաշալիք առաջին - Գիզայի մեծ բուրգը
Գիզայի բուրգը անտիկ շրջանում հիշատակված յոթ հրաշալիքներից միակ հուշարձանն է, որը հասել է մինչ մեր օրեր
4000 տարի շարունակ այն համարվել է աշխարհի ամենաբարձր շինությունը
այն ամենախոշոր ու հնարավորինս ճշգրիտ կառուցված քարե կառույցն է
Բուրգը կառուցվել է Քեոփս փարավոնի համար՝ նեղոս գետի արևմտյան ափին:
նա կառավարել է մոտ 13 տարի ՝ անձամբ ղեկավարելով իր դամբարանկ շինությունը...
իհաւկե, նման շինարարություններ ստեղծվել են թե դրանից հետո, և թե դրանից սռաջ...սակայն հենց նա է չորս հազարամյակ շարունակ ցնցոյմ մարդկանց երևակայությունը...
հարշալիք համար երկու - Զևսի արձանը օլիմպիայում
մթա 433թ քանդակագործ Ֆիդիասն ավարտեց հունական պանթեոնի գերագույն աստծո՝ Զևսի հոյակերտ արձանի կերտեւմը՝ հատուկ որի համար կառուցվել էր Օլիմպիական տաճարը:
Արձանի բարռրությունը 13մ էր ՝ ժամանակակից քառահարկ շդնքից էլ բարձր: նա մի ամբողջ կարողություն արժռր և պատրաստված էր փղոսկրից ու ոսկուց...
Արձանի չափերն ու ամեն մի դետալի հանդեպ հեղկնակի անհավանական ուշադրությունն ապշեցրել են արձանը տեսնողներին: Ասում են, որ արձանն շատ ավելի ոսկերչական, քան քանդակագործական աշխատանքի տպավորություն էր թողնում: Ֆիդիասը Զևսին կերտեծ էր գահի վրա և նրա մարմինն այնքան կենդանի էր, որ շատերը հավատում էին, որ իրենց վիճակվել է տեսնել իրական աստծուն
ասում են, որ հռոմեական տիրակալ Կալիգուլան փորձել է առևանգել արձանը, սակայն նրա վարձկանները սարսափահար փախել են, երբ արձանը սկսել է ծիծաղել...
հրաշալիք համար երրորդ - Հալիկառնասուսի դամբարանը
Հոյակերտ ճարտարապետությունը և քանդակագործական հրաշալի անսամբլը բավաւար են, որպեսզի Հալիկառնուսի դամբաւանը տպավորիչ կառույց ճանաչվի:
Այն կառուցվել է մքա 4րդ դարում և ծառաել է որպես փոքr ասիայի ամենազորավոր տիրակալի՝ Մավզոլի դամբարան
Դամբարանն ուներ 77 մ երկարություն , 66 մետր լայնություն և 50 մ բարձրություն: Դամբարանը վերջնականապես կործանվեց 15-րդ դարում թուրքերի կողմից:
հրաշալիք համար չորրորդ - Բաբելոնի կախովի այգիները
Բաբելոնի կախովի այգիներն ավելի քան 2000 տարի մարդկանց մտովի ապշեցրել են, բայց ամենազարմանալին այն է, որ նրանց իրական գոյության մասին որևէ վկայություն չկա: Պատմությունն ասում է որ այգիները հիմնել է Նաբուգոդոնոսոր երրորդը ՝ մթա 605-562թթ և նվիրել իր կնոջը՝ Ամիտիս թագուհուն :
կան վկայություններ որ այս այգինռրը ասես հրաշքով կախված էին օդից..սակայն իրականում նրանք ընդամենը դասավորված էին աստիճանական կարգով
հրաշալիք համար հինգերորդ - Հռոդոսի կոթողը
Մ.թ.ա. 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը Հելիոս աստծո հսկայական քանդակն էր, անվանեցին Հռոդոսի կոթող։ Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր։
Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում։ Ըստ առասպելի՝ աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»։ Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը։
Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից։
Հրաշալիք համար վեց - Ալեքսանդրիայի փարոս
Գտնվել էՆեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ)։ Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ։ Բարձրությունը 120 մ։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։
։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը։ Այն կործանվեց մ.թ. 796 թվականին երկրաշարժից։
Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն։ XV դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ XV-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։
Հրաշալիք համար յոթ - Արտեմիսի տաճարը
Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին։ Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ։
Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեց։ Ավանդության համաձայն՝ Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն։ Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը։ Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով։
Lil Petrosyan
2016-03-25 17:54:02Dark
2016-03-25 18:09:53Поймала
2016-03-25 18:08:24Dark
2016-03-25 18:10:14ՖոտոգրաֆARO
2016-03-25 19:36:43Dark
2016-04-08 15:13:04Rocker
2016-04-09 21:56:43Dark
2016-04-30 09:48:00