Copy SMS

Երկու կտոր ինձանից

Երկու կտոր ինձանից - բանաստեղծություն, ստեղծագործական, Պեին, Սիրային

#1

Լու՜յս,
Նա բացել է խորը վերքեր իմ սրտում
Հու՜յս,
Նա թաղել է ինձ դժողքի անդունդներում,
Տե՜ս, 
Թե դու նայես գեթ մեկ անգամ
Դու կտեսնես ցավող սիրտս 
Քեզ նվիրած, 
Դու կտեսնես թե ինչպես եմ ես
Ապրում մտածելով որ չեմ տեսնում քեզ
Կողքս կանգանծ
Ես հոգիս կվաճառեմ սատանուն
Որ դու ասես սիրում եմ քեզ։

Երազ, դու այն երազն ես
Որը ես փնտրել եմ ամբողջ կյանքում
Նա, ով գոնե մեկ անգամ դավաճանի քեզ
Նա տեղ չունի այս աշխարհում։
Ես կանցնեմ կրակ ու ջուր
Ես կասնեմ այն ամեն ինչ վաղուց եմ ցանկանում
Այն է՝ տեսնել քեզ իմ կողքին,
Ու բացի դրանից այլևս ոչնչ չեմ երազում։
Ու սատանուն կտամ հոգիս ես
Միայն ասես սիրում եմ քեզ

Ոչ, իմ անեծքը այն չէ որ սիրում ես քեզ
Այլ այն, որ ուզում եմ և մահվանից հետո 
Զգալ այն ինչ հիմա զգում եմ ես։
Եվ թող անծի ինձ ողջ աշխարհ 
Ես կգտնեմ քո մոտ տանող մի ճանապարհ
Ու կվազեմ նրանով դեպի քեզ
Տալով հոգիս թե սատանուն ու թե Աստծուն
Եթե ասես սիրում եմ քեզ

Սեր, 
Ես չեմ արել վաղուց այսքան մեծ սխալ
Աղոթում եմ միայն քեզ տենալ
Սեր,
Հալվում եմ քո հայացքից ինչպես մոմ
Քայլում փողոցներով ինչպես ֆանտոմ
Ով տվել է հոգին սատանուն
Որ ոչ մի կերպ չես ասում ինձ սիրում եմ քեզ։
Տես,
Կոտրել ես սիրտս կարմրապոչ դու աղվես
Եվ մահվանից հետո հանգիստ չեմ ունենա ես
Մինչ չտեսնեմ քեզ անկեղծ ժպալիս
Ու թող տանեն ինձ հավերժ այրվել դժողքում
Կթուլանա վերքերիս ցավը ձայնդ լսելիս
Թե ինչպես ես դու այնտեղ ջերմ ծիծաղում
Ու կարևոր չէ թե ում համար
Բավական է և այն որ դու երաջանիկ ես
Ես կվաճառեմ հոգիս սատանուն 
Որ լսեմ ինչպես ես դու ասում ուրիշին սիրում եմ քեզ։


#2

Մենք.
Երկու տարբեր բայց էլի նման
Թունավորում ենք հոգին սիրով
Ճախրում երկնքում թռչունի նման
Ու տանում մեր սերը ողջ աշխարհով։
Կանգնիր, մի թող ինձ խենթ սիրախաղ
Տար ինձ քո ջրերով ուր որ ուզես
Ես պատրաստ եմ, տուր ինձ թե ցավ ու վախ
Եթե սիրտիս կրակը դու իմ մեջ տեսնես


Երազներ.
Իմ երազները միայն դու ես
Եվ պետք չէ այլևս ինձ ոչինչ-ոչինչ
Եթե իմանամ որ ամեն գիշեր իմ մոտ կգաս
Եթե իմանամ որ ինձ հիշում ու սիրում ես։
Ձեռքդ տուր ես կդառնամ ով որ ուզես
Կանեմ ինչ որ ուզես դու այս կյանքում
Կսիրեմ ենպես ինչպես դու ինձ սիրես։
Միայն չբացես նորին վերքեր իմ սրտում։


Րոպեներ
Րոպեներ որոնց էլ հետ չես բերի
Րոպեներ անցած, որ եղել ենք միմիանց հետ
Րոպեներ, պահեր… կուզեի որ հետ բերվի
Կուզեի լինեիր դու իմ հետ հավետ։


Իմ իրական
Իմ չքնաղ „Սեր”
Թող սրտումս մնան, գոնե մի բուռ հուսյեր։
Որ հյուսեմ թելեր դեպի քեզ տանող,
Ու վառեմ կրակը իմ հոգին այրող
Որ իմ սիրտը ցավի,
Երբ քոնը՝ տխրի։

11

0

923