Հայոց Բանակը:Հայ Քաջերը
<<Քաջերի սահմանն իրեն զենքն է հենց...>>,հաստատում է մեծն բանաստեղծը:Դա հաստատվում է նաև մարկության պատմությամբ ընդհանրապես,հայոց պատմությամբ`մասնավորապես;
Գրեթե հարյուրամյա ընդմիջումից հետո ճակատագրի ընձեռած անկախությունը մեզ սեփական բանակ ունենալու հնարավորություն տվեց:Կարճ ժամանակում մենք կարողացանք որ միայն կազմակերպված բանակ ստեղծել,այլև մեր դարավոր ոսոխին ցույց տալ մեր բազկի և զենքի ուժը`նրան դուրս շպրտելով մեր հինավուրց հայրենիքի չքնաղ բեկորից`ազատաբաղձ Արցախից...
<<Քաջեր միշտ էլ կան,զենք է հարկավոր>>,-շարունակում է քնարերգուն:Թևավոր խոսք դարձած հանրահայտ ճշմարտություն`դարձյալ վավերացված մեր պատմությամբ:Հայոց բանակն այսօր,ի հեճուկս ճակատագրի ու ոսոխների,զենքի ու քաջերի պակաս չի զգում:Դա քաջ գիտակցում է պարտված թշնամին և սիրտ չի անում գրավյալ տարածքները ոտք դնել:Եվ ինչ չի կարողանում նվաճել զենքով ու արյունով,ուզում է ձեռք բերել զրպարտիչի գրչով ու լեզվով:
Չի ստացվի,լսո՞ւմ եք,չարի զավակներ:
Մեր բանակը շարունակելու է հզորանալ ու սրբորեն պաշտպանել իր պետության ինքնիշխանությունը:Մենք դեռ տարածքներ ունենք հետ բերելու,դեռ վրեժ ունենք պատմությունից լուծելու.կորցնելու իրավունք չունենք այլևս:
Եկեք աղոթենք մեր ԲԱՆԱԿԻ ու մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻ համար:Ուզում եմ, որ բոլոր Զինվորները ողջ ու առողջ վերադառնան իրենց ընտանիք:
Sâm ՝ ✝
2016-04-09 22:10:15Sâm ՝ ✝
2016-04-09 22:10:56Lili Petrosyan
2016-04-09 22:12:00Sâm ՝ ✝
2016-04-09 22:13:01Lili Petrosyan
2016-04-09 22:13:24Sâm ՝ ✝
2016-04-09 22:14:00Lili Petrosyan
2016-04-09 22:14:19Sâm ՝ ✝
2016-04-09 22:15:13Lili Petrosyan
2016-04-09 22:15:22Sâm ՝ ✝
2016-04-09 22:17:19Lili Petrosyan
2016-04-09 22:23:50Sâm ՝ ✝
2016-04-09 22:38:05Lili Petrosyan
2016-04-09 22:38:35Sâm ՝ ✝
2016-04-09 22:48:47Lili Petrosyan
2016-04-09 22:53:07A.....
2016-04-09 23:05:14Lili Petrosyan
2016-04-09 23:35:20A.....
2016-04-10 17:24:27