Copy SMS

Պեին

Պեին - բանաստեղծություն, ստեղծագործական, Պեին, Սիրային

Պեինի աչքերով...

Անձրև էր գալիս
Դանդաղ՝ մեղմով,
Կարծես օդի հետ պարելիս,
Խաղ էր տալիս սիրավեպով։

Թափվում էր նա մեր գլխին,
Հոսում կարմիր այտերով,
Վերցնում իր հետ արցունքներին
Ցած էր ընկնում գլորվելով։

Տանում էր իր՝ ջրերը ծով,
Դեպի անուշ՝ Աստվածային,
Իր անսահման Տիեզերքով 
Մի նոր աշխարհ հեքիաթային։

Որտեղ չկաս դու ու չկամ ես 
Բայց կա մի անձ, որ «մենք» ենք կոչվում,
Ու քո աչքերը, ձյունից էլ հեզ
Որ անվերջ-անվերջ ինձ են գերում։


5

0

903