Copy SMS

Լռությունս՝ ՔԵԶ

Լռությունս՝ ՔԵԶ - Հայ, ԶԻնվոր, Բանակ

Չգիտեմ,արդյոք լսու՞մ ես...Տեսնու՞մ ես ինձ:Մի՞թե տեսնում ես իմ ձեռքը և չես ցանկանում սեղմել այն:

Ուզում եմ նեղանալ Քեզնից...

Ուզում եմ գրկել Քեզ,զգալ Քեզ: Զգալ, և անմիջապես անհետալնալ Քո մեջ:

 Իմ Զինվո՛ր...Դու էլ չկաս...Այնքա՜ն դժվար է արտասանել այդ անիծված բառը և գիտակցել,որ  անհետացար...Անհետացար առանց զգուշացնելու,առանց տեսնելու և լսելու:Դու այդպես էլ չլսեցիր ինձ,բայց ես այնքա՜ն ասելիք ունեմ...

   <<Գիտե՞ս, ես չեմ ճանաչում Քեզ...Բայց դա ինձ երբևէ չի խանգարում սիրել քեզ:Սիրել և հպարտանալ Քեզնով:

Այժմ ես չեմ կարող սպասել Քեզ,բայց կարոտե՜լ...Կարոտել միշտ կարող եմ...Միգուցե հենց այդ կարոտը խեղդի մի օր, և ես էլ գամ Քեզ հետ...Լուռ անհետանամ,համբարձվեմ վերև...>>

 Ես խոսում եմ,իսկ Դու լռում ես...

Ի՞նչ է, արհամարհու՞մ ես...

Չէ՛,այդպես չնայե՛ս...Ես չեմ սիրում,երբ ինձ նայում են ՓԱԿ ԱՉՔԵՐՈՎ,ջերմացնում՝ ՍԱՌԸ ՁԵՌՔԵՐՈՎ,գրկում ԱՆՇՆՉԱՑԱԾ ՄԱՐՄՆՈՎ...Ես էլ կարող եմ նեղանալ Քեզնից,լռել,և ոչինչ չասել...

Ախր ինչպե՞ս կարողացար այդքան լռություն տանել Քեզ հետ,և ինձ էլ թաղել այս հարցերի մեջ:Հարցեր,որոնց պատասխանները ծածկեցիր լռությամբ և տարար...Եվ գիտես,թե ինչու՞ իմ յուրաքանչյուր մտքին հաջորդում են բազմակետեր...Դրանք Քո լռությունն են,որոնք դեռ շարունակելի են, անընթեռնելի...

 Երանի ատեիր ինձ,արհամարհեիր,չպաշտպանեիր, բայց ես կարողանայի զգալ Քեզ,սպասել Քեզ,և ինչու ոչ՝ նեղանալ Քեզնից...Իսկ այժմ փոխադարձ է մեր լռությունը...Դու լռեցիր ՝ ինձ էլ չթողնելով խոսել...

 Հիմա,իմ ՀԵՐՈՍ, ԵՍ ԼՌՈՒՄ ԵՄ ՔԵԶ՝ ամեն-ամեն ինչի փոխարեն...Եվ մի մեծ լռությամբ սգում եմ Քո մահը...

Հավերժական լռությամբ հարգում եմ ՔՈ հիշատակը...

Կարոտում եմ ՔԵԶ...Սիրում եմ ՔԵԶ...Լռությունդ ինձ,Լռությունս ՔԵԶ...


Լռությունս՝ ՔԵԶ - Հայ, ԶԻնվոր, Բանակ
Լռությունս՝ ՔԵԶ - Հայ, ԶԻնվոր, Բանակ
Լռությունս՝ ՔԵԶ - Հայ, ԶԻնվոր, Բանակ


                                                                          Սպասում եմ ՔԵԶ...

                                                                                              Մ.Զ,

11

12

1308

  • A.....
    2016-04-17 16:58:00
    inch huzich er......xosqer chkan :( :'( :'( :(
    • Pop Art
      2016-04-17 18:59:42
      Shnorhakal em shat
      • A.....
        2016-04-17 22:44:09
        qez mot stacvec lacacnel indz i dep shat djvara indz lacacnel
  • Pop Art
    2016-04-18 00:29:44
    Անչափ շնորհակալ եմ:Փաստորեն զգացիք շարադրանքս,զգացված եմ շաաաատ
    • A.....
      2016-04-18 18:00:47
      mi ban harcnem ays patmutyun@ dzer masin er?....Chzgal uxaki anhnar er
      • Pop Art
        2016-04-18 18:51:20
        che zinnvor barekam kam @nker chunem,,bayc ed inch kap uni.Bolorn el imn en.Irenq ho chen asum es axjkan pashtpanem enmekin che,,esel iranc havasar nuyn dzev sirumem.Shnorhaakl em dzeznic shat lav gnahatakani hamar
      • A.....
        2016-04-18 21:23:56
        xndrem xndrem inchi hamar.....es el bolor ZINVORNERIN sirum u shaaaaaaat..
      • A.....
        2016-04-18 21:24:15
        hpartanum em irencov
  • Hakob
    2016-04-18 23:37:11
    (բռավո)
    • Pop Art
      2016-04-19 20:02:47
      shnorhakal em
  • Թիթեռ
    2016-04-23 15:49:11
    շատ լավն էր,ապրեք (ծաղիկ)
    • Pop Art
      2016-04-23 18:12:29
      shnorhakal em shat