Copy SMS

Պեին

Պեին - բանաստեղծություն, ստեղծագործական, Պեին, Սիրային

Պեինի աչքերով...

Երբ քայլում եմ էլի
Փողոցով... Անփույթ,
Վրայով՝ վաղուց ընկած տերևների
Տրորելով նրանց՝ անխիղճ և անգութ,
Դառնում եմ կրկին
Անցած ու անդարձ երազների,
Ցրտից ու ցավից՝ վաղուց քարացած,
Վախից ու թախծից՝ վաղուց կարծրացած։

Երևի երկգույն է տեսել կյանքը նկարիչը 
Ու բառեր չի գտել էլ գրողի գրիչը...
Սև ու սպիտակով ներկված,
Ինչպես դանակով տաշված։
Կարծես երազներից զրկված
Կարծես քեզանից զրկված։

Նայելով երկնքին, ես պատկերում եմ քեզ
Թե ինչպես ես ժպտում, քնքուշ ու հեզ,
Տանելով քո «Աշխարհ»-ը գույների,
Մի նոր՝ «Աշխարհ» լույսերի,
Որտեղ էլ չկա ցավ ու չկա տխուր,
Կամ ես, կաս դու, քո աչքերը մաքուր,
Բայց ես այդպես էլ չհասկացա
Ուր են ինձ տանում նրանք, ու՞ր...



15

2

1061

  • Pop Art
    2016-04-17 16:04:50
    Որտեղ էլ չկա ցավ ու չկա տխուր, Կամ ես, կաս դու, քո աչքերը մաքուր... Հրա՜շք
  • Պեին
    2016-04-17 16:11:18
    Շնորհակալ եմ ԴԴԴԴ