Copy SMS

Ի՞նչ շոու է խոստանում «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան պատվիրակությունը

Ի՞նչ շոու է խոստանում «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան պատվիրակությունը - Եվրատեսիլ, Իվետա Մուկուչյան, Գոհար Գասպարյան

Մայիսին 1-ին՝ «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը կմեկնի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Մեկնելուց առաջ երգչուհին, և մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատասխանել են լրագրողների հարցերին:  

Իվետան նշեց, որ  բավականին հանգիստ է և լաված չէ մեկնելուց առաջ: Երգչուհին որոշեց բեմադրության մասին փակագծերը չբացել, միայն նշեց. «Ինձ հետ են լինելու հինգ բեք վոկալ երգչուհիներ և ես ինչ ապահով եմ զգում, երբ նրանց ինձ հետ են: Բեմադրությունը վստահել ենք Շվեդիայից մի ռեժիսորի, ով հետաքրիր մտքեր ունի»:

Ի՞նչ շոու է խոստանում «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան պատվիրակությունը - Եվրատեսիլ, Իվետա Մուկուչյան, Գոհար Գասպարյան

Գոհարն էլ ավելացրեց, որ բեմադրությունը նման է լինելու տեսահոլովակի, այն թվային տեխնոլոգիաներով հարուստ է լինելու. «Շուտով հասանելի կլինի LoveWave երգի cover և remix տարբերակները: Cover տարբերակն ստեղծելիս համագործակցել ենք «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հետ և այն համեմված է էթնիկ, ջազային հնչողությամբ»:

Գոհարը նաև նշեց, որ «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան պատվիրակությունն իր հետ կտանի Արցախի դրոշը. «Այս տարի դրոշների քաղաքականության մեջ, որպես արգելված նշված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Սա ևս մեկ քայլ է, որպեսզի երկրպագուներին քաղաքականությունից զերծ պահեն, բայց մենք մեզ հետ տանելու ենք Արցախի դրոշը: «Եվրատեսիլ»-ն ունի իր կանոնները և այդ կանոնների շնորհիվ է, որ մինչև այսօր գոյատևում է: Եթե մասնակցում ես այդ մրցույթին՝պարտավոր ես հարգել օրենքները, մենք բոլորս հարգում ենք և փորձում ենք չափի մեջ խաղալ օրենքներով՝ չխախտելով որևէ բան»:

Ի՞նչ շոու է խոստանում «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան պատվիրակությունը - Եվրատեսիլ, Իվետա Մուկուչյան, Գոհար Գասպարյան

3

0

796