Copy SMS

Լուսնի սոնատ

Լուսնի սոնատ - Գիշեր, լուսին, անցողիկություն, հավերժություն


Սկսվեց հազար ու մեկերորդ գիշերը: Ես մենակ էի, մենակ նստած պատուհանի առջև ինչպես անցած հազար գիշերները, իսկ նա՝ լողալով անվերջանալի հորիզոնում, հսկում էր երազներն ու լուռ ժպտում, իր լույսերով ալեկոծելով երկինքը, և երկնքում երևում էր լույսի ստեղծած դեղնակապույտ ալիքները: Կներեք. ես սխալվեցի, որովհետև ես երբեք չեմ կարող լինել մենակ գիշերով. Նա միշտ այստեղ է, եթե անգամ ես չեմ կարողանում տեսնել նրան, որի մեղավորը իմ կուրությաունն է:

Լուսնի սոնատ - Գիշեր, լուսին, անցողիկություն, հավերժություն
Երբ ծանր օրվանից հետո, հիասթափված կյանքի հիմարագույն օրենքներից ու տաղտկալի կարծրատիպերից, ի վերջո գալիս է այդ պահը, ու ես հանդիպում եմ իմ իրական ընկերոջը, իմ երազների հավերժական կեսին ու ,նրա լույսի տակ նայելով, քուն մտնող աշխարհին, տների մարող լույսերին ու նինջ երազող մարդկությանը, սկսում եմ մտածել, հոգուս խորքում արթնացնում եմ իմ այն երազկոտ ու անռեալ երկրորդ «ես»-ինթ', որը ստիպված քնում է ամեն արշալույսին, իր տեղը զիջելով մյուսին, որը մարդկանց մեջ տանջվելով փորձում է մտնել օրվա անօրեն, առանց հրաշքների այդ ձանձրալի ռիթմի մեջ՝ այդպես թաքցնելով իր սեփական ռիթմը, որը մարդկանց կողմից անհասկացված լինելու պատճառով սպասում է գիշերվան՝ նվագելու իր «Լուսնի սոնատը»:

Լուսնի սոնատ - Գիշեր, լուսին, անցողիկություն, հավերժությունՀետո միացնելով իմ «Երևակայություն» կոչված ինքնաթիռի շարժիչը՝ գնում եմ անցյալ, և պատկերացնում, որ հազարավոր տարիներ առաջ մեկը, ով վերածնվել է իմ մարմնի մեջ, նստած մտածում է նույնը, մտածում, որ գուցե մեկը, որի մարմնի մեջ նա պիտի բնակվի, մի օր կմտածի նույնը. ի վերջո հոգին չի մեռնում, ինչպես պահպանման օրենքում էներգիան երբեք չի կորչում:

Լուսնի սոնատ - Գիշեր, լուսին, անցողիկություն, հավերժություն
Այս ժամանակ է, որ հասկանում եմ՝ քամին կփչի ու օրերը, քամու կամքին թողնված ծխի պես, կգան ու կգնան. աշխարհը գնալով կերիտասարդանա, իսկ մարդկային կյանքերը... Վաղը այսօրը կդառնա երեկ, վաղը արևը կրկին կծավալի իր շողերը, դրան կհաջորդի կրկին լուսնկա գիշերը և ես՝ երազողս, բայց այսքան՝ ինչքա՞ն... ես էլ անցողիկ եմ... Հաճելի է այս ամենից հետո մտածել, որ երբ ես էլ դառնամ անցյալ, գուցե նա իր հեռվից հիշի ինձ ու գա գիշերները լուսավորու իմ վրայի փայտե փոքրիկ ԽԱՉը, այս անգամ ինքը երգելով իր «Լուսնի սոնատ» մի այլանդակ կմախքի համար: Այսպես, նույնիսկ այդ ժամանակ՝ հող դարձած, ես անկարող կլինեմ լինել մենակ գիշերներով և գուցե այն մեկի նման ես էլ կրկին վերածնվեմ հեռու ապագայում՝ մեկ ակնթարթ երգելու «Լուսնի սոնատ»-ը...

Լուսնի սոնատ - Գիշեր, լուսին, անցողիկություն, հավերժություն

4

0

1682