Copy SMS

Այն, ինչը ծախու չէ

Այն, ինչը ծախու չէ - Հայկականը, անտարբերություն, մայր


Ո՞վ եմ ես այս մեծ աշխարհի մեջ, ինչու՞ եմ ես այս մեծ ծախու դարձող հին բուրժուիզմի վերծնված քաոսի, Եվրոպական կոչվող այդ կուրացնող արժեքներով և փառքի անցողիկ տենչանքներով լի գեհենում: Ես երզում էի այդ եվրոպականի, ամերիկյանի մասին, կորցնելով այն միակը, որ իրոք թանկ է, անծախու ու հարազատ-Հայրենիք: Այժմ ֆիլմ ասելիս հասկանում եմ «Մայրիկ», երգ ասելիս՝ «Կիլիկիա», երժշտության հայր ասելով՝ դուդուկ, համ ասելով՝ դոլմա, քաղցրավենիք ասելով՝  փախլավա, օրոր ասելով՝ «Արի՛, ի՛մ սոխակ» և վերք ասելիս՝ «Դլե յաման»:

Այն, ինչը ծախու չէ - Հայկականը, անտարբերություն, մայրԱհա իրականում ինչ է հավերժությունը. կգա օր և կհնչի մեր դուդուկի ծանր հնչյունները, որ ստիպում են հոգուն ժայթել, որպես արդյունք հորդելով արցունքը կարմիր աչքերից դեպի վառվող հրահրուն այտերը. կգա օր և «Մայրիկի» տիկինների նմանները մի կողմ կնետեն «ազնվական» էկլերը ու կշշնջան «Հայր մեր»-ը ամեն սեղան նստելիս այդ ընկույզներով ու դարչնի բույրով «գյուղացի-արքա» փախլավայի առջև, որը ժամանակին անգամ չփորձեցին, ադամանդներով կուրացած, բարձր դասելով իրենց աշխատավորից, որի վրա հենված են ամբողջ կյանքում, որպես սյունն իրենց դղյակ թվացող անպետքությունների: Կգա այն պահը, երբ Եվրոպան կխոնարհվի այն Կիլիկիայի առաջ, որի վշտի առջև մի օր ամուր փակեց իր ականջները՝ չհասկանալով մեր «Կռունկ»-ին օտար ճամփեքին, կխոնարհվի այն Անիի հազար ու մի եկեղեցիների առջև, որոնք իր անտարբեր լռությամբ ժամանակին դարձրեց մզկիթ՝ չըմբռնելով մեր «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»-ը: Ահա արվեստից բան հասկացող Եվրոպան և անգինը ծախել փորձող ռուսը: 

Այն, ինչը ծախու չէ - Հայկականը, անտարբերություն, մայրԵվ հիմա պիտի առանց վարանելու ասեմ՝ թքած պճնված լեդիներին ու ազնվազարմ տիկիններին, որոնց աշխատանքը խորթ է և որոնց պաշտպանն ու հացը այս անհավասար ու անօրեն կյանքում հասարակ կոչվող ժողովուրդն է ու նրա հասկից ծլած զինվորը, որի համար կյանքը մարտադաշտ է և Խաչը՝ Հայոց մայրերի ճաքճքած, Դավիթ ու Անդրանիկ օրորող ձեռքերը, որոնք ծախու չեն: ՈՒ գալիս է մի պահ, որ ուզում էմ կրկին մտնել բարուրի մեջ լսելու մորս օրորոցայինն ու մեր հեքիաթները, որ անմահ են, լսել մեր երգերը, որոնք հնչելեն հացի արարման տոնին՝ ցորենից մինչև թագավորական լավաշ, ուզում եմ բարձրանալ դաշտերը, որպեսզի արտերի անհունության մեջ հովը երգի «Հորովե՜լ», սովորել այն պարերը, որ ազգովի պարում եմ ամեն մարտից առաջ ու, որը պիտի ես էլ պարեմ ռազմի գանլիս, եթե դրա կարիքը լինի: Ահա, որն է իմ հոգու սերը, որը ծախու չէ: 

Այն, ինչը ծախու չէ - Հայկականը, անտարբերություն, մայրՄեր արվեստը խորթ է շատ-շատ օտարների, որովհետև անհատակ է, և նրանք անզոր են ընկալելու այն. արվեստ, որը հասկացվել չի ուզում, այլ միայն զգացվել և որը, եկել է ապացուցելու, որ ծառի բերքը լավ է քիչ լինի, քան անհամ, որը քանակը որակ չէ, և եկել է դառնալու կարոտ պանդուխտի սրտում, որը դատապարտված է մինչև վերջին շունչը երգելու «Դլե յաման...»: Ամեն անգամ այսպես մտածելիս հիշում եմ այս տողերը. « Մեզ չի հականա օտարերկրացին,- Մեզ չի հասկան ա սառն օտարուհին.....»  Նրանք անզորեն հասկանալ ինչ է նշանակում «Դլե յաման», ինչպես որ կարող ենք մենք...վիշտ ու հպարտություն, որոնք ծախու չեն...

10

2

799

  • Pop Art
    2016-05-03 01:01:24
    Հրա՜շք...
  • ԿԼասփոփ
    2016-05-03 17:30:15
    ՈՒրախ եմ, որ դուր եկավ