Copy SMS

Օրորոցի երգ...

Օրորոցի երգ... - օրորոցային, երգ, բանաստեղծություն


Արի՛, իմ սոխակ,թո՛ղ պարտեղ մերին,

Տաղերով քուն բեր տղիս աչքերին

Բայց նա լալիս է. դու սոխակ, մի՛ գալ,

Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե՛կ, աբեղաձագ, թո՛ղ արտ ու արոտ,

Օրորե տղիս, քընի է կարոտ.

Բայց նա լալիս է. դու ձագուկ, մի՛ գալ

Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը

Վուվուով տղիս բեր անուշ քունը.

Բայց նա լալիս է.տարակիկ, մի՛ գալ,

Իմ որդին չուզե սգավոր դառնալ:

Կաչաղակ՝ ճարպիկ,գող,արծաթասեր,

Շահի զրուցով որդուս քունը բեր.

Բայց նա լալիս է.կաչաղակ,մի՛ գալ

Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո՛ղ որսըդ, արի՛,քաջասիրտ բազե,

Քու երգը գուզե իմ որդին կուզե...

Բազեն որ եկավ՝ որդիս լռեցավ

Ռազմի երգերի ձենով քնեցավ:  


                                                                   Ռաֆայել Պատկանյան

Օրորոցի երգ... - օրորոցային, երգ, բանաստեղծություն

Օրորոցի երգ... - օրորոցային, երգ, բանաստեղծություն

Կրկին օրորոցային՝ռոք ժանրում,մի քիչ էլ թեմայից դուրս:

8

2

3183

  • FloydZepp
    2016-05-05 23:19:23
    ամեն ինչ Շատ լավ էր (բռավո) (ծաղիկ)
    • Pop Art
      2016-05-13 19:03:18
      shnorhakalutyun