Copy SMS

Պեին

Միայն վերջին խոսքերը...

Պեին - Ստեղծագործական, Պեին, Սիրային

Գիտես, եսօր խարդախություն եմ արել։ Գիտեմ, չես սիրում երբ շատ ենք հանդիպում միմիանց, հաճախ ես հանդիպում, թե ոնց եմ քեզ նայում գլուխս թեքած։ Գիտեմ։ Մենք երդում ենք տվել, հանդիպել գաղտնի, աչքերից այն կողմ, որ ոչ ոք ոչինչ չիմանա ու չհասկանա։ Որ, թե ես, թե դու, հյուսել ենք լարեր, սրտում, միմիանց հանդեպ, կարմիր լարերից։ Որ չկա ոչինչ ավելի կարևոր, քան մենք ենք դարձել, որ հիշում ենք միմիանց ամեն ու ամեն օր, ռիթմիկ նմանակում ենք մեր զգացմունքները օրեցօր։ 
Այսօր ես փախա տնից։ Դասի գնալիս փոքր ինչ շուտ դուրս եկա տնից։ Մերոնց ասեցի որ գնում եմ դասի, այն ինչ շտապեցի ձեր փողոց, ձեր տուն։ Բայց Հազիվ թե ուշքի եկա... ուզում էի թակել դուռը ու մտնել տուն։
Հեռվից աչքերով հետևում էի քեզ։ Ուզում էի արագացնել քայլերս ու հասնել քեզ, բռնել ձեռքդ ու ասել, որ ինչ էլ հիմա չլինի, մենք հիմա միասին են ենք գնալու դպրոց։ Բայց չէ։ Չեմ կարող։ Որքան էլ դժվար չլինի զսպել, չեմ կարող գալ։ Բայց ինչի։ Ինչի եմ ես հիմա ստիպված լինելու թեքել ճանապարհս ու շրջվել։ Ինչի եմ ես հիմա ստիպված լինելու գնալ դպրոց մեկ այլ ճանապարհով։ Որպեսզի ոչ մեկը չտեսնի ինձ քո հետևից քայլելիս ու թե ինչպես եմ հետևում քեզ, որ ոչ մի ավելորդ աչք քեզ չնայի։ Ինչի չեմ կարող ես հիմա քայլել քեզ հետ։ Ինչի չեմ կարող։
Ու նորից։ Դպրոցում հանդիպելով միմյանց, մենք էլի կանցնենք իրար մոտով, առանց բարևելու, ու առանց ինչ որ մի հայացքի։ Առանց միմյանց նայելու։ Այնպես սառը ու այնպես դանդաղ որ ավելին անհար է։ Գիտես։ Ես տանել չեմ կարողանում քո ընկերուհուն։ Գիտեմ, առանց նրան դու դուրս չես գալիս, և նա միակն է, ով կարողանում է քեզ դասարանից դուրս հանել։ Եթե չլիներ նա, քեզ հանդիպելիս ես կկարողանաի նույնիսկ հարցնել թե ինչպես ես դու։ Տանել չեմ կարողանում նրան։ 
Շնորհակալություն որ նա կա քո կյանքում։ Գոնե նա կարողանում է համոզել քեզ դուրս գալ այդ անիծված դասարանից որը ես չեմ կարող մտնել։ Նա միակնն է ով քեզ հանում է դասարանից և ես կարողանում եմ տեսնել քեզ։ Իմ կողմից շնորհակալություն կհայտնես նրան։ 

P.S.

Գիտես։ Էլի հաճախ քեզ հետ խոսելիս։ Ես միշտ մտածում եմ միայն մի բանի մասին։ Ոչ նրա թե ինչի մասին ենք խոսում։ Ոչ նրա թե ինչ ենք անում հիմա, ու արդյոք մեր միջև ինչ որ մի բան հնարավոր է թե ոչ։ Ոչ։ Ես մտածում եմ այն մասին, թե արդյոք ինչի մասին ենք խոսելու այն բանից հետո, երբ վերջանա այս թեման։ Ինչպիսին է լինելու հաջորդ թեման։ Իսկ նպատակը դրան այն է, որ ես կարծես թե սիրահարվել եմ քո ձայնի վրա։ Ու ես անընդհատ ուզում եմ միայն մի բան։ Ինչ էլ որ չլինի։ Եթե հանկարծ և հանկարծ մեր թեման ավարտվի։ Դու միայն ասա կամ հարցրու ինչ որ մի բանի մասին։ Ես անպայման չեմ լռի ու ամեն կերպ կպահեմ խոսակցությունը։ 
Իհարկե եթե դու էլ ես ուզում որ պահենք խոսակցությունը։

7

6

1160

  • Либерал
    2016-05-08 15:11:23
    Այնքան հարազատ տողեր են, այնքան խորը...ամեն բան գեղեցիկ է, ես հասկանում եմ Ձեզ, եթե իհարկե գրվածը ուղղակի տողեր չեն... (լավ)
  • Պեին
    2016-05-09 22:31:06
    Ոչ, գրվածը իմ մտքերն ու զգացմունքներն են՝ վերարտադրված տողերի մեջ, ուրախ եմ որ ձեզ դուր է եկել
  • Freedom...~!~
    2016-06-16 10:58:52
    Նման տողեր հիմնականում հանդիպում են աղջիկների շրջանում, հետքարքիր էր զգալ հակառակ սեռի ապրումները, ինչ մնում ա ոճային առմամբ հետաքրքիր էր , հավանեցի… անկեղծ էր…
  • Պեին
    2016-06-16 11:23:23
    իմ ոճն ա, բանվորությամբ գանգստառեփեր եմ ՃՃՃՃ, բայց ռոմանտիզմի հետևորդ եմ, աղջիկների անունից գրելը ավելի հետաքրքիր ա, ավելի մեծ զգացմունքներ, ավելի բուռն ա ընթանում,չգիտեմ, ես հաճախ պատմվածքներ գրելիս ձեր սեռի անունից եմ գրում...
  • Freedom...~!~
    2016-06-16 11:39:47
    Օհօ՜՜՜, բա ես էլ գիտեմ մենակ եմ, ինչ մեղքս թաքցնեմ նույն վիճակնել իմ մոտ ա… Շատ դեպքերում անգամ մտածում եմ տղանելի նման :դ