3...2...1 ( մաս առաջին )
3...2...1
20-րդ հարկ, տանիք..
քամին վայրենի գազանի պես փաթաթվել ոտքերիդ ու ներքև է կանչում...հոգիդ լցվում է բարձրության վախով...Քայլ առաջ, ու... 3..2..1....
խավար, լռություն, ու տանիքում ճոճվող թափանցիկ ստվեր......լ;ալիս էր... բյուրեղյա արցունքները ողողել էին ողջ դեմքը..սառն էր..մռայլ...քաղաքի լույսերը բյուրեղներ էին թվում, ամպերը սովորականից ավելի ցածր ու մութ էին..տոթ էր...
3...2...1.....................1...........................1
վազեցդեպի հավեռժն ու խորտակվեց խավարի մեջ...սիրտը պոկվել էր ուզում, աչքերն ավելի թաց էին քան երբևէ...Մահն ուղիղ քայլերով ընդառաջ էր գալիս հուսահատ ինքնասպանին...քամին սառն էր...սառը, ու սթափեցնող.......
3..2..1
03.07.21... առավոտ ...
արդեն ամբողջ քաղաքն էր տեղյակ երիտասարդի մահվան մասին...շենքի մոտ հավաքվել էր մարդկանց մեծ բազմություն, ու յուրաքանչյուր ոք, ով անցնում էր հինգերրորդ փողոցով, շտապում էր դեպի տեխնոհետազոտական կենտրոն՝ ձգտելով տեսնել սուիցիդի կոտրատված մարմինը......
Անձրև էր...Այն սառը անձրևներից, որ մանր կաթիլներով թափանցում է մինչև հոգուդ խորքն ու անխնա թրջում ...
-Մարկ՛, ցրիր մարդկանց : Էն՛, հետևիր որ դին հասցնեն հետազոտական բաժին, մենք պետք է պարզենք ինքնությունը: Դեյվ՛, Քեյթ՛, զբաղվեք ԶԼՄ-ներով...
հավաքված ամբոխի մեջ բղավող մարդը Ջորջն էր՝ բարձրահասակ, բարետես, կապուտաչյա, գանգրահեր ու արևի նման դիմագծերով մի երիտասարդ (մոտ 25 տարեկան),:նա գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր հաշվապահն էր, սակայն երկրորդ մասնագիտությամբ քննիչ էր՝ քաղաքի լավագույն քննիչներից:Ջորջի կողքին երևում էր մի կարմրահեր ու կապուտաչյա օրիորդ՝ նա Ջորջի կին նէր ՝ Սեմը...Սեմը մասնագիտությամբ էլեկտրոտեխնիկ ու ծրագրավորող էր, սակայն հաճախ էր օգնում Ջորջին՝ քննչական հարցերում...
ֆսյո..մուսաս գնաց..շարունակությունը հետո..նու եսլի ուզեք.
ձեր Dark
սպասում եմ մեկնաբանությունների
Rocker
2016-05-11 16:45:27Թիթեռ
2016-05-11 19:18:54