Copy SMS

Անհավատի սերը . . . ♥ (Պատմվածք)

 

Անհավատի սերը . . . ♥ (Պատմվածք) - Աստված, փողոցներում, մտացրիվ, անտարբեր:

- Աստված տալիս է սեր ամեն հավատացողին:

- Աթեիստ եմ, - գոռացին նրա աչքերը:

Աչքերը բացեց: Առավոտ էր, բավականին ուշ, քան իր ամենօրյա արթնանալու ժամն էր լինում: Երազ էր: Վեր կենալուն պես, արագ լվաց դեմքը, աչքերն` առանձնակի շատ: Թվում էր` այդպես անիրականը կգնա, կմոռացվի: Երազն անցողիկ է, ազդեցությունը` մնայուն:

 Մտածել ստիպող նրա երազից ընդամենը մի դրվագ էր հիշում, բայց ամբողջ օրը տանջվում էր ներքուստ: Դուրս եկավ: Նայեց երկինք: Մութ էր երկինքը: Աչքերը լցված էին ամպով, ու ուր որ էր անձրև պիտի տեղար: Ու երբ դադարեց համբերատար լինելուց, անձրև որոտաց: Գոռում էր եկինքը` առանց խղճի խայթի, թե կվախեցնի անցորդներին: Այ ադպես հոգին էր լալիս: Եվ միևնույնն էր` ինչ կմտածեն անցորդները իր կյանքի, որ գալիս են, մնում մի ակնթարթ ու գնում: Գնում` առանց խոսք անգամ ասելու: Մեկ էլ վերադառնում են` կարծես ոչինչ էլ չի եղել: Պահանջողի դերում կանգնում են աչքի առջև ու համառորեն առաջվանը լինել են ուզում: Ուշ է լինում: Իսկ նրանց մտքով անգամ չի անցնում հարցնել` ինչ է փոխվել:

 

Քայլում էր փողոցներում, մտացրիվ, անտարբեր: Ու մի ձայն.

- Ի՞նչպես եք վերաբերվում մարդկանց:

- Իրենց արժանի:

Հարցնողը, շփոթված էր, նա` ավելի: Իր տված սպառիչ ու այդչափ սառը պատասխանից  նա նույնպես մի պահ քարացավ տեղում: Հետո նայեց երկինք ու կարծես հավանություն ստացավ նրանից: Համբերողները մի օր անհամբեր են դառնում: Զարմանում են գուցե իրենց իսկ պահվացքից, բայց երբ դատում են սառը ուղեղով, հասկանում են` ճիշտն է հենց:

Երկարատև թափառումից հետո քայլերն ուղղեց տուն: Գնաց իր սենյակ, բացեց մի նոր տետր ու գրեց.

Սիրելի՛ս, պատռել եմ քո նման նախորդին, որ չհիշեցնի ոչինչ, իսկ քո մեջ կգրեմ ամենաերանելի ու չվացեցնող բաները, որ քո սիրտն էլ չցավա: Որ դու զգաս այն ջերմությունը, որի կարիքը քո նախորդն ուներ: Ախր նա այնքան ցավ տեսավ` իմ իսկ սխալներից: Բայց ես խոստանում եմ այսուհետ լինել հույժ գիտակից: Հեշտ կլինի այդպես ամեն ինչ: 

Հետո փակեց տետրն ու պառկեց քնելու: Երազ տեսավ կրկին: 

- Հավատա դու այն երազին, որ երջանկությամբ լի է: Դա չի ավարտվի, եթե դու ընտրես երազիդ ճիշտ հերոսին: Չվստահես սիրտդ անհավատին: Երբեք...

- Իսկ ի՞նչպես ընտրեմ, չէ՞ որ կյանքն է բերում ամենքին ու խլում մեզնից:

- Ընտրողը դու ես, կրողը` նույնպես: Ընտրիր սառնությամբ ու գիտակցումով լի, ընտրիր ամենով հանդերձ: 

- Հասկանալի է , բայց...

Ու նորից աչքերը բացեց: Երազն ավարտվեց, որը հուշում էր նրա համար, օգնություն, որի կարիքն այնքան ուներ: Փորձեց նորից փակել աչքերը, որ երազը շարունակվեր, ավելի շատ բան հասկանար դրանից: Չստացվեց: Չհուսատահտվեց սակայն:Ժպտաց, հույս ունենալով, որ իրենց օգնող ուժ կա: Հետո անսահման հավատով լցվեց: Վաղը ավելի լավ է լինելու , քան այսօր: Անհավատի սերը թույլ է իր պես:

Հ.Գ. Հավատները գալիս են, որ օգնեն մոռանալ կարոտները, լրացնել բացերն ու առաջ շարժվել: Հավատները անտեսվել չեն սիրում: Նրանք տալիս են սեր, երբ գուրգուրում ես նրանց:

5

1

607

  • Թիթեռ
    2016-05-15 16:49:09
    Հավատները գալիս են, որ օգնեն մոռանալ կարոտները, լրացնել բացերն ու առաջ շարժվել: Հավատները անտեսվել չեն սիրում: Նրանք տալիս են սեր, երբ գուրգուրում ես նրանց: ՀԱՏԿԱՊԵՍ այս մասը շատ դուր եկավ... (գինի)