Copy SMS

Իվետա Մուկուչյանը դարձավ Eurovision’s Next Top Model 2016-ի հաղթող

 

Իվետա Մուկուչյանը դարձավ Eurovision’s Next Top Model 2016-ի հաղթող - Իվետա Մուկուչյան,  Eurovision, Top Model, 2016, եվրատեսիլ

«Եվրատեսիլ­2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ճանաչվել է որպես այս տարվա թոփ մոդել: Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթում, որը քվեարկություններ է  կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես  Wiwibloggs կայքում ապրիլից սկսված քվեարկությունը մայիսի 12­ին դադարեցվել է: Ըստ կայքում հրապարակած տվյալների` Իվետա Մուկուչյանը ստացել ձայների գերակշիռ մեծամասնությունը` 31,45 տոկոս կամ 16 հազար 266 ձայն: Հայաստանյան պատվիրակին հաջորդում են «Եվրատեսիլ­2016»­ում Ադրբեջանը (22.71%) և Բուլղարիան (6.95%) ներկայացնող երգչուհիները:

5

0

1172