Copy SMS

Երբ խաբում ես ինքդ քեզ...

Չգիտեմ...չգիտեմ ինչից սկսեմ...միգուցե բառերն այնքան շատ են,որ թույլ չեն տալիս խոսել Քո մասին,վաղուց արդեն մոռացված ու չեղած Մեր մասին,բայց մեկ է,կփորձեմ հիշել այդ ինչպե՞ս եղավ...ինչպե՞ս եղավ,որ տողերիս մեջ այսքան շատացան բազմակետերն ու վերջակետերը կարծես չեն էլ ուզում նկատվեն,այդ ինչպե՞ս եղավ,որ արդարացրի Քեզ,արդրացրի ամեն մի քայլդ,ամեն արածիդ արդարացում գտա ու խաբվեցի ու որն ամենաահավորն է խաբեցի ինքս ինձ,թե այս աշխարհում Դու միակն ես,ով ինձ երբեք չի խաբի:Քեզ թողեցի,որ ապրես իմ փոխարեն,իսկ Դու ապրեցիր իմ փոխարեն,բայց ոչ իմ կյանքով:Դու նոր կանոններ գծեցիր,նոր ուղով տարար իմ կյանքը ու անտեսեցիր իմ կարծիքը,բայց այս ամենի մեղավորը միայն ես էի,որ թույլ տվեցի Քեզ ապրել իմ աշխարհով...Ես էի հորինել Քեզ,հորինել էի մեկին,ում հիմա ուզում եմ հիշել անկախ ամեն ինչից...անկախ նրանից,որ միգուցե այդ մեկը չի էլ եղել...Ուզում եմ հիշել հենց այնպես՝ ոչ այն պատևճառով,որ անձրև է եկել,և ոչ էլ այն պատճառով,որ իբր կարոտել եմ...Ուզում եմ հիշեմ խաբվածս ու Չսերս,ուզում եմ հիշեմ ինչպիսին էիր,երբ խաբում էի ինքս ինձ ու Քեզ իմ կողքին պահում...

Երբ խաբում ես ինքդ քեզ... - խաբկանք, կյանք, կարոտ


Ախր այդ ինչպիսի՞ն,որ էիր՝փլվեցիր,չքացար,բայց ես Քեզ հիշում եմ հենց այդպիսին...Դու ուրիշ էիր ինձ համար և սովորական անգամ Քեզ համար,բայց դու չգիտեիր,թե ինչ եմ խաբել ես ինքնս ինձ Քո մեջ,որ դաձրել է Քեզ այդչափ յուրահատուկ:Ես հորինել էի Քեզ...,իբր Դու միկան էիր միլլիոններից,միակն էիր,ով կարողանում է այդպես ժպտալ,ծածուկ ժպտալ,որ միայն ես նկատեմ,այն ինչ Դու ծիծաղում,հրհռում էիր ու դա նկատում էին բոլորը...Դու միակն էիր,ում ձեռքերը բամբակից էլ փափուկ էին,այն ինչ քարից էլ կոշտ էին...Աչքերդ,ա՜խ այդ աչքե՜րդ,այդ հայա՜ցքդ,որ թվում է,թե միայն ինձ էին նայում,բայց ավա՜ղ փնտրում էին ուրիշին...ու ես վախենում էի նայել աչքերիդ մեջ,որ չնկատեմ խաբելդ...Չէի նայում,որ չքանդվի կառուցածս,անթերիս,պարզս...Հրաշալի էր,չնկատել ու սիրել Քեզ այդպիսին,բայց...,բայց միշտ էլ մի տեղ,այնտեղ,որտեղ խաբում են,գտնվում է մի ուղի,որը տանում է դեպի իրականություն...Իմ իրականություն տանող ճմփան էլ,ավա՜ղ նույն սուտն էր,նույն խաբկանքը..Ավա՜ղ Դու էիր Սիրելիս...

Երբ խաբում ես ինքդ քեզ... - խաբկանք, կյանք, կարոտ

5

4

889

  • Marish
    2016-05-15 20:45:55
    Շատ տխուր էր գրված .բայց իսկապես հաջողված է. ))
  • Սյուզ...))
    2016-05-15 20:47:34
    Առաջին գրառումս ուրախ եմ,որ արդեն հավանողներ կաան :Ճ
  • Թիթեռ
    2016-05-15 20:58:58
    լավն էր (ծաղիկ)
  • Սյուզ...))
    2016-05-15 21:03:55
    :)