Copy SMS

...Ու ես ժպտացի

Միթե՞ այսօր վերջին վայրկյաններն են լինելու,որ վայելեմ Քո կողքին,միթե՞ այսօր հազարավոր կիլոմետրերը բաժանելու են մեզ ու անորոշ է ինչ կլինի...մտքումս միայն այս բառերն էին,երբ քայլերս մոտենում էին Քեզ:Ավելի շատ աննորոշությունն էր փշրում հոգիս ու ես իրոք ունեի Քո կարիքը ավելի շատ,քան երբևէ:Մտածում էի,որ ուղղակի կօգնես,չես թողնի զգամ այդ ծանր ցավը,որ շուտով վերածվելու էր նաև ֆիզիկական ցավի:Իմ հույսերն ինձնից առաջ էին ընկնում...Բայց ես ուղղակի մտածում էի ու միշտ չէ,որ մտածածդ վեր է ածվում իրականության:Թվում է, թե ամեն բան սովորական էր,բայց Դու էիր անսովոր:Ինձ համար ուղղակի ցավոտ չէր, այլ շատ-շատ այլ զգացողություն էր առաջացնում "միևնույն վերաբերմունքդ", սառը ձեռքերդ, որ անգամ չէին դիմպչում ինձ, իսկ ես այնքան սպասում էի ու ավելին էի զգում, քան ուղղակի սպասում:Ու բառեռրդ ավելի սառն էին, անօգնական, անտարբեր, անկարեկից:Բայց ես այդ ամենի կարիքը զգուոմ էի, իսկ Դու...

...Ու ես ժպտացի - ավարտ, հեռացում, սպասում

Փոխարենը ինձ տալիս էիր ավելի սառը զգացում, որ ես հիշեմ:Հիշեմ, երբ պարկած լինեմ տասնիններորդ հարկի պալատում:Դու ինձ թույլ չտվեցիր ունենալ վերջին հանդիպում Քեզ հետ:Դու Քեզ բերել էիր ուղղակի ֆիզիկապես:Ու ինչքան պարզ եմ հիշում հեռանալդ:

...Ու ես ժպտացի - ավարտ, հեռացում, սպասում

Եթե անկեղծ հեռացող քայլերդ եմ լավ հիշում, բայց չեմ հիշում բառերդ, որովհետև լսողությունս այլևս ի զորու չէր ըմբռնելու հոգուս համար հազիվ տանելի բառեր:Հիշում եմ գնալդ, քայլերդ, շաժումներդ:Շրջվեցի՛ր...լրիվ անծանոթի պես...քայլերդ ինձ հակառակ ուղղեցի՛ր առանց բառերի..., գնացի՛ր պարզապես, ես մեխանիկորեն հետ շրջվեցի, որ տեսնեմ չես շրջվել արդյո՞ք քայլերդ հեռացումի ուղղելուց առաջ:Բայց ո՛չ...դու կորչում էիր, ավելի ու ավելի հեռանում շտապ քայլերով կարծես րոպե առաջ էիր ուզում հեռանալ, գնալ, փաղչել, չքանալ, անհետանալ, մշուշվել...Ու ես զգացի մի խերը ցավ սրտիցս հեռու, մեջքիս հետրում:Կարծես ջարդվեց թիկունքս, հույսս, ուժս...ամեն ինչ, ինչ Քո վրա էի հենել:Դու ինձ այդ պահին ոչմի հուսադրող ու ուժ տվող բառ անգամ չարտասանեցիր:Ու ես ժպտացի...ժպտացի խորը ցավից, որ թաքցնեմ:

Ու միայն հիմա եմ հասկանում, որ Դու ինքդ թույլ էիր ինձ ուժ ներշնչելու համար:Դու թույլ էիր ու խորտակված Քո սեփական զգացմունքների ու անսփոփելի սփոփանքների մեջ:Ու հիմա էլ ես ժպտացի, ինչպես այն օրը...հիմա էլ ժպտացի, որովհետև հասկացա, իմ ուժը ես էի ու չարժեր ավելի ուժգին վառվել Ուրիշի ճամփին լույս տալու համար: Իսկ ես վառվելու փոխարեն այրվեցի շատ երկար սպասումից:

...Ու ես ժպտացի - ավարտ, հեռացում, սպասում"Մնաս Բարով"

5

1

620

  • Hakob
    2016-05-20 18:28:42
    (բռավո)