Ծանոթ -անծանոթիս ...
Դու նորից չկաս ,իսկ ես ամեն անգամ փողոց դուրս գալով քեզ եմ փնտրում ...Դու չկաս,բայց ամեն քայլափոխիս ծանոթ-անծանոթ դեմքերի մեջ մի դեմք եմ փնտրում ՝ամենածանոթս ու անծանոթս...Բոլոր ձայների մեջ մի ձայն եմ փնտրում,որ երբևիցէ չեմ լսել ու չգիտեմ էլ ինչպիսին է այն,խրոխտ ու ուժգին ,թե նուրբ ու բարի ?...դու չկաս ,բայց երբ փողոցում թեթև քայլերով գնում եմ առաջ ու հանկարծ ականջիս է հասնում ...թը՛փ,թը՛փ ....մի ոտնաձայն...ես անկախ ինձնից քո դեմքն եմ հիշում ,հետո ոտնաձայներին զուգահեռ ուժգնանում է սրտխփոցս ...իսկ երբ սիրտս կանգ է առնում, ես վերջապես շրջվում եմ ,բայց ...նորից եմ սխալվում ...Այդ նորից դու չէիր ,դու նորից չկաիր իմ ծանոթ-անծանոթ...((
Սյուզ...))
2016-05-21 01:39:17Marish
2016-05-21 01:54:47Սյուզ...))
2016-05-21 13:44:16