Copy SMS

Ու այդ վայրկյանին, անվերջ էինք...

Շատերը կասեն այդպես չի լինում ու շատերին չեմ փորձի ապացուցեմ, թե լինում է, ուղղակի ես գիտեմ, որ լինում է: Լինում են անվերջ մարդիկ ու անվերջ կյանք, անվերջանալի զգացողություն ու պահեր նույնպես լինում են: Այնպես է ստացվում, որ պահ է գալիս, որ կյանքի որևէ մի հատվածում մենք մեզ անվերջ ենք զգում: Ես էլ եմ ինձ անհատնելի ու անվերջ զգացել:Այդ պահին ամեն ինչ զարմանալի էր թվում, բայց ես չէի զարմանում, ես պարզապես ակնթարթ չունեի զարմանալու: Ես պարզապես կորցնելու ոչինչ չունեի: Չունեի, որովհետև այդ պահին ինձ թվում էր, թե ես իսկապես ոչինչ չունեմ: 

Ես այնտեղ էի, որտեղ ամեն ինչն անվերջ էր թվում, ես այնտեղ էի, որտեղ ազատության հետ մեկտեղ նվիրական երազանք ունեի թողած: Ես կանգնած նայում էի լույսերին, նրանք այնքան շատ էին, այքան շա՜տ, որ անհնար էր հաշվել: Բայց հիմա ինձ հետաքրքրում էր միայն այն, որ ես մենակ եմ, որ ոչ ոք ինձ չի խանգարի...


Ու այդ վայրկյանին, անվերջ էինք... - բարձրություն, լույսեր, անվերջություն


Ինձ մոտ ստացվեց փաղչել բոլորից: Ես զգացի մի ազատություն, որը պակասեցրեց թոքերիս օդը, ես զգացի մի ազատություն, որ ինձ շնչահեղձ էր անում: Անվերջանալի վախի հետ մեկտեղ ես զգում էի, թե այդքան ժամանակ սիրտս ինչ էր ուզում: Ես ուզում էի փաղչել մարդկանց  քաննադատական հայացքներից, ես ուզում էի չքայլել այլդ դատարկ փողոցներով, ես ուզում էի չիմանար ոչ ոք, թե որտեղ եմ, ես ուզում էի փաղչել: Այդ պահին ես ինձ անվերջ էի զգում, զգում էի, որ աշխարհում ամեն ինչ սկսվում ու ավարտվում է մի ակնթարթով: Ու այդչափ անվերջ ես դեռ չէի եղել: Հիացմունքիս սահմանը անցնում էր երևակայությանս եզրգիծը:

Ու այդ վայրկյանին, անվերջ էինք... - բարձրություն, լույսեր, անվերջություն

5

2

683