Copy SMS

Տա-դա-դա-դաաա-դա-տան-դարա-դա...

Մշուշված առավոտ է բացվում աչքերիս առաջ:Զգացվում է նոր չորացած արցունքներիս հետքերը աչքերիս վրա: Գիշերը նորից ծանր էր անցել...տա՜-դա-դա-դաա՜ա-դա-տան-դարա-դա՜-տա-դա-դաա-դա-տա՜ն-դարա-դա՜...նորից դանդաղ կրկնում եմ երգի նոտաները: Կարծես ոսկորներիս վրա հատ-հատ նվագելիս լինեն ու ամեն "տա-դարա-դան"-ն հաշվի ու կոտրի մեկ առ մեկ:

Տա-դա-դա-դաաա-դա-տան-դարա-դա... - առավոտ, ձեռքերս, ու, հոգիդ

Գրողը տանի ամենքին ու ամեն ինչին: Նաորից նկատեցի սպիտակ սավանի վրա ձեռքերիս շարժը, ինչպես էին նրանք շարժվում, եթե գիտեին, որ այլևս երբեք Քեզ չեն դիպչելու: Հասկանում ե՞ս, այլևս երբեք: Այդ միտքը միայն հասցնում էր անտանելի  խելագարության ու արցունքները չեն ենթարկվում,սահում են՝առանց հարցնելու:Սահում են, որովհետև աչքերս չեն կտրում իրենց հայացքը ձեռքերիցս: Ուզում էի տեսնել, որ կարող եմ, դեռ կարող եմ, դեռ մի քանի վայրկյան գոնե ունեմ շոշափելու համար Քո ձեռքերը, ա՜խ այդ զգացողությունը ճմկթում էր հոգիս: Առաջանում էր սարսուռախառը անհանգստություն, բայց ուժ չկար վեր բարձրանալու անկողնուց ու բացելու վարագույրները, ուժ չկար թեյ տաքացնելու, ուժ չկար թեյի բաժակին դիպչելու ու կուլ տալու այդ տաք զանգվածը:Ու գիտես ինչի՞,որովհետև կուլ տալիս ներսումս տաք զգացողություն է առաջանում, տաք օդը խեղդում է ու ապա այդ տաքությունն անհետանում է դանդաղ: Աչքերիս առաջ գծվում են ափերիս գծերը ու կտրտում իրականության հետ ունեցածս սահմանը:...Ու մի պահ գիտակցությունս տեղն է գալիս,զգում եմ, որ ինչքան ուժ ունեմ ամուր բռնել եմ սավանը ու թվում է, թե Քո ձեռքն է, բայց ինչպե՞ս, խելագարության հասցնող քայլե՞ր եմ անում: Չէ, ես պարզապես հասկանում եմ, որ մարմինդ լքել է այս աշխարհը, բայց հոգիդ իմ մեջ է: Դու մահացել ես ինձ համար: Բայց հոգիդ ապրում է ափերիս մեջ: 

Տա-դա-դա-դաաա-դա-տան-դարա-դա... - առավոտ, ձեռքերս, ու, հոգիդ

Ու նաելով ձեռքերիս ես հիշում եմ Մեզ:Ամեն ինչ սկսվեց այդ աննշան ժեստից ու դրանով էլ վերջացավ:

Հիշում եմ...դու բռնում էիր ձեռքիցս, երբ փողոցն էինք անցնում, դու բռնում էիր ձեռքիցս, երբ բառեր չունեիր, Քո ձեռքերն ի զորու էին քանդել ու կառուցել ինձ նորից: Ու այսօր Դու չկաս ու քանդել ես աշխարհս: Արի, ամպերը Քեզ տանե՜ն, արի ու դարձյալ կառուցի...

www.youtube.comnbsp;

5

0

643