Copy SMS

I'm sorry....

I'm sorry.... - Պեին, սիրային, իրան

Էլի...
Էլի, էլի անիմաստ տողեր՝ անիմաստ թերթերի վրա, անիմաստ զգացմունքներ, հիմնված անիմաստ պահերի վրա , ու անիմաստ տղա՝ որ խճճվել է զգացմունքների լարերում։ Կորցրել ինքնությունը, կորցրել հնարավորությունը … քո վստահությունը։ Գիտես, ես այդպես էլ չսովորեցի՝ սովորել սխալների վրա։ Ինձ այնքան է դուր գալիս լինել սխալ, որ ես շարունակում եմ նայել քո աչքերի մեջ տեսնելու՝ արդյոք կա գոնե մի նշույլ, որ ինձ նման դու էլ ես ամբողջ գիշեր սպասել ու երազել, որ մենք էլի կհանդիպենք ու էլի նստելով գրեթե իրար մոտ, առանց մի բառ փոխանցելու լուռ կնայենք լուսամուտից դուրս։ Որի վրա արտապատկերվում ես, ու թաքուն թաքուն նայում եմ քեզ։ Ոսկին դրված է իմ մոտ՝ իսկ ես նայում եմ նրա նկարին ու հիանում նրանով։ Ահա թե ինչպես եմ ես նկարագրում իմ արարքը։ Իսկ ինչ էիր ուզում։ Միայն քեզ նայելիս ես քարանում եմ։ Միայն քեզ հետ խոսելիս՝ ես ինձ կորցնում եմ։ Իսկ երբ, երբ ժպտում ես, ես զգում եմ թե ինչպես է մի բան իմ մեջ ուզում դուրս թռչել խփել գլխիս ու բղավել՝ «Ասա կներես, ասա»։ Ու ես ասում եմ։ Ասում եմ ամբողջ ճանապարհին իմ մեջ՝ ների'ր։ Ների'ր։ Ների'ր։ Դու իմ աստղն ես, իմ Կրիստալիկը։ Գիտես։ Ես մեղավոր եմ։ Ասել դա դեռ չեմ կարող, չեմ ուզում ամեն ինչ էլի փչացնել իհարկե եթե դեռ բան է մնացել։ Չէ։ Չեմ մտածում։ 
Եսօր, երեկ, դրա առաջի օրը, ու եդպես 2 շաբաթ ես չեմ կարողանում հանել քեզ մտքիցս։ Այնպես չէ որ ես պատրաստվում եմ սիրահետել քեզ, պարզապես դու ոչ մի կերպ դուրս չես գալիս իմ մտքերից։ Արդեն մի երկու շաբաթ է ինչ չեմ կարողանում գրել ոչինչ։ Նստում եմ թերթերի առջև ու գրում քո մասին այն ամենը ինչ գիտեմ, այն ինչպիսին եմ ես քեզ պատկերացնում։ Ու գիտես ոչինչ չի ստացվում։ Երբ հետ եմ դառնում սկզբից կարդալու թվում է թե ես գրում եմ ոչ թե քո, այլ հրեշտակի որ երկիր է իջնում Աստծո շողքերի տակ, իմ անձնական կարծիքով այդպես էլ կա, բայց մարդիկ, հասարակությունը, որքան էլ բղավեմ նրանց համար նրանք չեն հասկանա։ Չէ, այնպես չէ որ ես ականջ եմ դնում հասարակության կարծիքին, ու ընդհանրապես ինձ չի հուզում նրանց անմիտ կարծիքները, պարզապես ես ուզում եմ, որ ողջ աշխարհը իմանա, թե որքան ես դու պայծառ, որքան հիադքանչ։ Ախր դու ինձ համար գանձ ես, դու իմ հոգու Միակ Կրիստալիկը ես։ Միայն ևս մեկ անգամ կասեմ ներիր, հուսով եմ որ աղոթքներս Աստված կհասցնի քեզ։ Հուսով եմ։ Բայց ինչ էլ որ չլինի, մաղթում եմ քեզ երջանկություն։ Ժամանակը միակ բանն է ում դեմ ես անզոր եմ։ Ես մեծ հաճույքով կջնջեի այն մեկ ու կես տարին որ կա մեր միջև։ Ու մեկ էլ այն մեկ տարին որ ստիպված եմ սպասել։ 
Ներիր, սպասելուց բացի ես ոչինչ այլևս անել ի վիճակի չեմ։ Միայն թե դու, եթե հանկարծ ու հանկարծ քո մեջ նույնպես կրում ես զգացմունքներ իմ հանդեպ, ապա խնդրում եմ, թաղիր նրանց խորը քո հոգում այնպես որ ոչ ոք չիմանա ու նույնիսկ քարտեզ չպատրաստես այդ գանձերը գտնելու համար։ Երբ գա ժամանակը, ես ինքս կփնտրեմ ու անպայման կգտնեմ այդ գանձերը։ Դու միայն մեկ մեկ, երբ հանկարծ ու հանկարծ գիշեր կգա իմ ճանապարհին, դու լույս արա քո ժպիտով ու ես էլի, էլի, էլի փոքր երեխայի նման կվազեմ քո հետևից գտնելու այդ գանձերը։ 
Իսկ որպես վերջաբան։ Լսի այս երգը։ Սիրում եմ քեզ…


Баста - Выпускной (Медлячок)

6

6

1084

  • A.....
    2016-05-23 00:07:46
    huzveci....shat lavner bravo (բռավո)
  • Պեին
    2016-05-23 00:54:34
    ապրիս
    • A.....
      2016-05-23 15:28:46
      xndrim
  • Արմ...//
    2016-05-23 13:33:02
    (բռավո)
  • Rocker
    2016-06-06 19:08:35
    լավն էր
  • Nomy Cule
    2016-06-06 19:40:07
    ինչպես միշտ տարբերվող....շնորհավորում եմ ..