Copy SMS

Իմ վտանգավոր խոնավություն...

Լսիր ինձ այսօր ու հենց հիմա: Հենց հիմա, որովհետև մենք ունենալու ենք ամենավերջին խոսաքցությունը իրար հետ: Հիմա ես վերջին անգամ եմ ուզուն հետդ զրուցել, որովհետև նեղացել եմ Քեզնից: Նեղացել եմ և այլևս ոչմի բառ չեմ փոխանակելու հետդ: Սա մեր վերջին զրույցն է հավատում ե՞ս: Հիմա եմ ուզում լսսել չլսված կներեսներդ, ուզում եմ լսել չլսված կներեսներդ,ուզում եմ փնտրել ու գտնել անարդար արդարացումներդ, ուզում եմ ուղղակի այսօր աչքերիս մեջ Քեզ պահեմ նույնը ու նեղանամ Քեզնից ընդմիշտ: Շրջվեմ հակառակ ու այդպես մնամ,քայլերս չուղղեմ դեպի հեռացում, այլ պարզապես շրջվեմ ու չշարժվեմ տեղիցս, որովհետև այսուհետ Դու կանգնեցրիր ինձ,ես էլ չեմ ուզում առաջ գնամ:


Իմ վտանգավոր խոնավություն... - երևակայություն, սահման, անձրևանոց

Ես նեղանում եմ, առաջվա պես ասելով, թե չեմ նեղացել ու պահում եմ Քեզ հին ու թանկագին իրի նման,վաղուց արդեն ճռճռացող դռներով պահարանի մեջ, որ ամեն անգամ, երբ մոտս ցանկություն առաջանա Քեզ նորից տեսնել, իսկույն կարողանամ անհետացնեմ անհեթեթ ցանկությունս: Այնպես լինի, որ ցանկանամ դուռը բացել, բայց ճռճռոցը այնքան տհաճ լինի, որ կիսաբացեմ, ապա արագ հետ փակեմ դուռը ու Քեզ այդպես էլ չտեսնեմ:

Իմ վտանգավոր խոնավություն... - երևակայություն, սահման, անձրևանոցԴու մնաս այդտեղ...տարիներով մնաս...Ու տարիներ հետո...

Անձրևանոց է ինձ հարկավոր: Բացում եմ Ճռճռացող պահարանի դուռը: Հիմա այլևս ինձ չեմ տրամադրում, որ ճռռացողը վրաս ազդում է՝հանգիստ եմ բացում,հանում անձրևանոցը...

Իմ վտանգավոր խոնավություն... - երևակայություն, սահման, անձրևանոց

Ու հանկարծ նկատում եմ Քեզ, որ վերածվել ես խոնավության: Նստել ես հոգուս պատերին...ու բաց եմ թողնում ճռռացող դուռը, որ այլևս ձայն չէր հանում,չէր ազդում նյարդերիս վրա կամ էլ ես էի չափազանց հանգիստ կենսակերպի անցել...տարիներ հետո:...Բայց չանդրադառնամ անհեթեթ պահարանի հիմար ճռռոցին,այլ հիշեցնեմ պարունակության մասին՝խոնավություն:

Ու այդ խոնավությունը խառնվում է անձրևային,աշնանային խոնավության հետ, ու Դու անհետանում ես, ցնդում ես ընդմիշտ, այնպես, որ հետքդ էլ չի մնում: Տարիները մեղմ ու անվնաս կերպով մաքրում են(կմաքրեն) Քեզ իմ կյանքից, թեկուզ հենց այսպես:

Իմ վտանգավոր խոնավություն... - երևակայություն, սահման, անձրևանոց

5

5

645

  • A.....
    2016-05-24 22:25:39
    (բռավո) ...Սյուզի http://www.copypaste.am/ մենակ քո ու Հակոբի գրառումներն եմ հավեսով կարդում որովհետև շաաաաաաաաաատ հետքրքիր են
  • Սյուզ...))
    2016-05-25 02:10:46
    Վաաայ՜՜՜ շատ ուրախ եմ, որ հավանում եք,կաշխատեն հնարավորինս շաաաատ հետաքրքիր գրառումներ անեմ արդեն,որովհետև գիտեն,սպասող,հավանեց ու կարդացող կաաա (ժպիտ) :* (ուռա)
    • A.....
      2016-05-25 15:57:00
      :* .isk es anhaber kspasem..
  • Սյուզ...))
    2016-05-25 16:46:39
    :*
    • A.....
      2016-05-25 18:22:14
      (փարթի) (ծաղիկ) (գինի) :* :*