Copy SMS

Բոլորի պես`օտար ...

Հետաքրքիր է...,բայց դու քո ամեն սանտիմետրով նույնն էիր մնացել, նույնն էր ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ այնքան տարբեր: Դա դու չէիր, քանի որ դու իմ հետ չէիր և իմ պատկերացրած "Դու"-ն տարբեր էր տեսածիցս: Թվում է, թե հայացքդ նույնն էր, բայց ինչպես կարող է նույնը մնալ մի բան, ինչի վրա նստել է տարիների անխնա փոշին: Քո աչքերի մեջ առաջվա պայծառությունը էլ չկար, առաջվա խանդավառությամբ էլ չէիր ապրում...երևի թե...չեմ կարողանում մտքումս վերլուծել ամեն ինչ, ու ամեն ինչ կասկածելի է թվում մտածածիս մեջ: Ես անգամ կասկածում եմ, որ դա դու էիր:Կասկածում եմ, որովհետև տարիների մղձավանջը ինձ հանգիստ չի տվել և թվացել է, թե եկել ես այսօրվա պես, բայց խաբկանք է եղել: Թվում էր, թե այս օրն էլ է նույն խաբկանքներից, բայց միայն թե իմ կառուցած խաբկանքն է սա: 

Ինչպե՞ս են լինում կյանքում պատահականություններ կամ էլ ինչու՞ են կոչում այդ ամենը ճակատագիր: Հիմար բառեր,որոնք ընդամենը քողարկված կերպով բացատրում են իրավիճակը, բայց այնուամենայնիվ չկա պատահանություն, չկա ճակատագիր, կա ընտրություն որից հրաժարվելը կյանքի ընթացքում անհնարին է դառնում ու մենք խաբում ենք մեզ ճակատագրով, պատահականությամբ, բայց իրականում մենք ենք այդպես ուզում, որ լինի ու էն ինչին երկար ու ի սրտե ենք սպասում, ապա դադարում ենք սպասել, անպայման կատարվում է անսպասելի ու սխալ պահի: Ա՜խ, եթե այդ ամենը լիներ տարիներ առաջ...ասում ենք ու թերթում կյանքի այդ դրվագն առաջ, ինչքան էլ, որ դուր է գալիս բովանդակությունը, բայց վերջացած էջի վրա ինչ էլ գրես՝խզբզանք է: Ու ես էլ իմ պես, կոկիկ սովորությանս համաձայն չցանկացա խզբզել մեր իրականը ու այդ հանդիպումը բոլորի պես պատահականության վերագրեցի: Հիշեցնում եմ՝ԲՈԼՈՐԻ ՊԵՍ: Բյաց ես ատել եմ ապրել բոլորի պես ու այդ պահին ես ապրեցի մի խաբկանք, բոլորի նման ու կոչեցի մեր հանդիպումը պատահական ճակատագիր, բայց ԻՄ ՊԵՍ, ես գիտեմ, գիտեմ, գիտեմ, որ դա ամենևին կոչածս չէ:

Ինչքա՜ն անծանոթ էինք, ինչքա՜ն օտար, ինչքա՜ն այլազգի, ինչքա՜ն հյուսիս ու հարավ, ինչքա՜ն հակառակ ու շրջված մեկ մեկու: Այն էր, ինչ մի օր պիտի լիներ...Դու մեծացած, կյանքդ կառուցած, իսկ ես դեռ փոքր, բայց վերևում ցրված ամպերի պես հարազատ կապույտ երկնքին: Ինձ հարազատ էր քո օտարությունը ու ինձ օտար էիր դու: Օտար էիր, քանի որ իմ պատկերացրած կյանքը Մերը չդարձավ: Դու ուրիշին սեր խոստացար, ուրիշի հետ կյանքդ կապեցիր կամա թե ակամա, ուրիշին...ամեն ինչ ուրիշին: Ու հիմա  քո ողջ պատկերով կանգնած ես դեմս, նայում ես շշմած հայացքով ու չես ճանաչում ու եթե ձեռքիս սև ներկ լիներ, ես կլցնեի շուրջս այդ գույնով, կլցնեի, կողողեի ամենը ու կկորչեիր դու, բայց ամեն ինչ գունավոր էր ու այս անգամ, այսքան ժամանակ անց, այստեղ, հենց հիմա, այս պահին, այս վայրկյանին արտասանեցիր անունս...օտարի մեկը, չհարազատ: Կանգ առավ ամեն ինչ այդ մի քանի տառից: Ու այդտեղ ես սկսեցի իսկապես ապրել, շնչել, հասկանալ կյանքը, սառածը հետ եկավ...Գրկեցի քեզ...ու այդ երազը տևեց մի քանի վայրկյան, ապա ուղղակի արթնացա գնացքի չքչքոցից: Կանգ առավ գնացքս հաջորդ կայարանս անհայտ էր, բայց ինչ-որ վախ կար...

Բացվեց...դուռը... ներս մտար ու երազս մնաց երազ, իսկ իրականությունը խաչվեց տեսածիս հետ ու լսեցի  անուն.."ս"...,բայց ես իմ անունին էի սպասում: Ներս մտավ Նա...ու...դու օտարի մեկը:

Բոլորի պես`օտար ... - երազ, իրականության, հետ, մեկտեղ

4

3

722

  • A.....
    2016-05-31 23:10:49
    xosern averlord en (խոնարհվել) (բռավո) (բռավո)
  • Սյուզ...))
    2016-05-31 23:13:47
    :) (ծաղիկ) :*
    • A.....
      2016-05-31 23:15:12
      :* (գինի) O:) (ծաղիկ)