Copy SMS

Քաոս

Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներ


Օրերը գալիս ու գնում են քամու կամքին թողնված տերևի նման, իսկ այն ժամանակը, որ պիտի մնա, պիտի դառնա հավերժություն վազում է ու փախչում՝ իր կախարդական սավանով տանելով ինձ դեպի անորոշություն և բաժանելով ինձ ինձնից. ես դեռ այնտեղ եմ, այն պահերի անհունության մեջ, որոնց գողացավ ժամանակը, խեղդում եմ ինքս ինձ, խեղդում այդ պահերի վրա նստած փոշով... և ինչ օգուտ ունի կանգնեցնել պատի ժամացույցը ու այլևս չլսել նրա տկտկոցը, նստել ու խաբել, որ ժամանակը կանգ առավ այդ անտանելի տկտկոցի հետ, որոնցից ամեն մեկը ավելի էր ինձ հեռացնում այն շքեղ թվացող աղքատիկ ուրախությամբ լի տոնածառից ու տիկնիկներից, որ մնացին տուփի մեջ... ի՞նչ օգուտ, նրանք թռան այն ժամանակի հետ, որ պարտավոր է, բայց էլ ետ չի գա. նա ճախրեց պարտեզի ճերմակ թիթեռնիկի նման, նա արագ սահեց իմ խատուտիկի նման, որ դուրս եկավ ճեղքելով սիրտս, արյունս ու արցունքս իրար խառնելով, բայց որին կարոտ մնացին աչքերս ու մազերս... Ավելի լավ կլիներ նա երբեք էլ չգար...

Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներ
Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներԻսկ այն կործանման պահերը, այն ժամանակը, որ իրավունք չուներ մնալու, որ պիտի այն մեկի փոխարեն հեռանար, թվում է հավերժություն, անհատակ փոս, դառնում է պահակ, որ անվերջ գա ու հիշեցնի, որ «պաշտպանված ես», ստվեր, որ հանգիստ չի թողնում նույնիսկ մթության մեջ՝ ավելի մթնեցնելով այդ խավարը, ավելի մռայլեցնելով անարև արևածագները, ավելի խորը խոցել խոցված թույնը ու փորելով փորված անդունդ, որի եզրից պիտի շպրտվես, բայց ու՞ր ու դեռ ինչքա՞ն: Իսկ հիմա ի՞նչ անեմ. այդ սև պատի ժամացույցի սլաքները առաջ պտտե՞մ, կրկին խաբե՞մ, բայց մեկ է, նա այստեղ է, ինչպես սև վարդն իմ այգու, որ ամեն տարի կրկին պիտի ծաղկի. ես եմ նրան սև ներկել մի անգամ և նա սիրեց սևը, ես նրան ջրեցի արցունքով,և հիմա ուշ է նրնաից վարակվեցին իմ պարտեզի ծաղիկները, բայց չէ որ նրանք իմն են ու իմ պատմության այդ րոպեները.... Նա եկավ հաջորդելու այն լավից հետո, որի կորստին ես չհամակերվեցի, իսկ երբ ուշդի եկա ընկա այդ անդունդի եզրից, որ սպասում էր իր վայրէջք կատարողին:

Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներ

Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներԵս չգիտեմ, թե այդ երկուսից որն է ավելի սարսափելի, բայց ճանաչում եմ ամենասարսարսափելիին, ամենադաժանին, նա ոչ թռչում է, ոչ ել սողում, նա լուռ հոսում է իմ ավտոբուսի պատուհանից անձրևի տեսքով, որը սառն է. բայց հաճելի, նա մի անկոչ հյուր է, որին ես սակայն չեմ կարողանում դուս շպրտել և ոչ քաղաքավորությունից, չգիտեմ, ես սպասում եմ, թե երբ պիտի գնա, նայում եմ անգույն պատի ժամացույցին և չեմ ուզում կանգնեցնել կամ շտապեցնել նրան, ոչ նրա համար, որ ինձ համար մեկ է, ուղղակի ես ինքս չգիտեմ ինչ եմ ուզում այս քաոսի մեջ: Ես նայում եմ ժամացույցին և ամեն մի տկտկոցից ուրախանում, որ նա շուտով կգնա, ավտոբուսը կհասնի կանգառին և ես այլևս չեմ տեսնի ինչպես է անձրևը սահում և ստիպում ինձ էլ արտասվել, բայց և վախենում եմ, որ նա կգնա և ավտոբուսը կգանգնի խաչմերուկին: Ես ատում եմ այդ պահերը, նա քամու նման մեղմիկ շոյում է իմ մազերը, ականջիս կամացուկ շշնջում «ինչու՞ ես արտասվում....ինչի՞համար» և ստիպում գլուխս կախել բոլորի առաջ...Նա ծաղրում է ինձ, բայց ամենավատն այն է, որ ես ատում եմ նրան...որ...ես չգիտեմ...ԵՍ ԱՅԼԵՎՍ ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ....նրանք մեռան իմ ափի մեջ, նրանք մեռան միասին, քամին շպրտեց նրանց..ես չգնացի նրնաց հետևից....

Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներ
Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներ
Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներ
Քաոս - Անցյալ, ներկա, անձրև , խատուտիկներ

1

0

1210