Copy SMS

Անվերնագիր

Թե աղոթեմ, աղոթքիս հետ քո անունը կշշնջամ, 
Որ այդ սուրբ բառերի հետ քո անունն էլ սրբագործվի, 
Թե կուրանամ, իմ աչքերում քո պատկերը կնկարեմ, 
Որ խավարում քո պատկերից ճանապարհս լուսավորվի:
Երբ սև դևը մտնի հոգիս ու սևացնի լարը սպիտակ,
Քո ժպիտը` մի ծիածան, իր գույներով կներկի այն,
Ու երբ կյանքիս ուղին թվա տգեղ,նաև աննպատակ,
Ինձ կլինեն լսելի քո նուրբ ձայնի երանգներն այն:
Ու թե սրտիս բաբախները դանդաղանան և այն կանգնի,
Քո խոսքերը` մաքրամաքուր, նոր ուժ կտան բաբախներին,
Թե ձեռքերս քեզ որոնեն ու կարոտը հոգիս մտնի,
Ես կփնտրեմ իմ մտքերում հանդիպումը մեր առաջին:
Իմ երազում ամեն գիշեր խենթ աչքերն են քո փայլփլում,
Փարվում են ինձ ձեռքերը քո, մարմինդ նուրբ ու ջերմացնող,
Սև հուշերում քո գեղեցիկ երգն է լսվում ու տարածվում,
Քո վարսերը` ամպին հասնող, հիացնող են, կյանքեր տվող:
Երբ որոնեմ ու չգտնեմ քեզ իմ կյանքի արահետում, 
Ծաղիկները մեր մեկ տարվա կթառամեն շիրմաքարին,
Ու երբ գրկել քեզ ցանկանամ ու գրկեմ լոկ երազներում,
Արցունքները` ինչպես մի գետ, կհոսեն վար` գորշ այտերին:


Անվերնագիր - Անվերնագիր, Անվերնագիր, Անվերնագիր

4

0

549