Copy SMS

Ինչո՞ւ են մարդիկ դաստակներին կարմիր թել կապում

Ինչո՞ւ են մարդիկ դաստակներին կարմիր թել կապում - Կարմիր թել, մարդիկ , դաստակ, կապում,  Հանգույց

Կարմիր թելը` կապված դաստակին, ապահովում է տիրոջը պաշտպանությամբ` հիվանդություններից, անհաջողություններից և վատ աչքից: Թելը պետք է բրդյա լինի. բուրդը ոչ միայն վանում է բացասական էներգիան, այլ նաև ունի բուժիչ հատկություն: Բուրդը նպաստում է հոդերի վնասվածքների վերացմանը և մաշկի վերականգնմանը, դրա համար մարդիկ վաղ ժամանակներից կապում էին բրդյա թել` իրենց առողջությունը վերականգնելու նպատակով: Կապելով հանգույց, մտովի արտասանեք, թե ինչ նպատակով եք դա անում: Նախօրոք մտածեք, թե կոնկրետ ինչ եք ուզում ստանալ հուռութքից: Հանգույցների միջև տարածություն թողեք` ոչ պակաս 1սմ-ից, այլապես դրանք կսկսեն փոխազդեցություն գործել իրար վրա և կթուլացնեն կարմիր թելի ընդհանուր ուժը: Եթե որոշակի ժամանակ անց Դուք հայտնաբերում եք կարմիր թելի կորուստը, նշանակում է, որ այն գերհագեցել է բացասական էներգիայով, չթողնելով դրան Ձեզ մոտիկ, և ամբողջովին կատարել է իր ֆունկցիան:

3

5

855

  • 007
    2016-06-01 02:05:55
    Սուտ է, պետք ա հանգույցների միջև տարածությունը լինի 0,50-0,60 հակառակ դեպքում ուղարկված էներգիան կշրջանցի Լուսինը, որն էլ իր հերթին չի անրադարձնի ճաձագայթում տվյալ անձի գլխուղեղում: Ըստ հնադարյան աբորիգենների, եթե հանգույցների միջև տարածությունը 1 սմ-ից ոչ պակաս լինի, ապա դուրս մղվով ճառագայթը կշրջանցի Լուսինն ու կգնա ամենայն հավանականությամբ այլ գալակտիկա: Այդ դեպքում, անձը մյուս ձեռքին պետք է կապի կանաչ թելը, որի անրադարձվող ճառագայթը պետք ա որ բարեխոսի որ նախկինի ուղարկված ճառագայթը չգնա չար աստվածների մոտ, և նրան վատ բաներ չպատահեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, ոչ մի թել չի օգնում, և անձը զգում է, որ թելերն անիմաստ են և ուժ չեն ներկայացնում, ապա շնորհավորում ենք տվյալ անձին, նա վերջապես դուրս եկավ թելապաշտության աղանդից......Խորհուրդ եմ տալիս թելերի հետ հույսեր չկապել: Շնորհակալություն ուշադրության համար (պաղպաղակ)
    • Pray For Armenien SOLDIER
      2016-06-01 13:05:03
      Վարդաաաան (ուրախ)
    • ---
      2016-06-14 20:16:42
      (ուրախ) cer bacatrutyun@ aveli lavnm er ....
  • Либерал
    2016-06-01 13:07:51
    Վերջ տվեք սնահավատությանը... Պետք չէ հավատալ նման բաներին.... (ախ) (ախ)
  • Թիթեռ
    2016-06-14 18:14:39
    չկա տենց բան... ուղակի շատերը հավատում են... ու շատերն են կապում դրանցից.անիմաստ (գոռալ)