Copy SMS

Նամակ Ապագաին

Նամակ Ապագաին - Պատմություն, Եղբայները, Խոսակցություն


Միքանի ամիս առաջ էր։ Խոսում էինք՝ ես ու ընկերս։ Ու շրջվելով ընկերոջս, հարցրեցի…
-Ինչպիսին է նա???.
Ընկերս նայեց ինձ, հետո շուրջը, հետո էլի ինձ, ու մի քանի անգամ կրկնեց նույնը, մինչև-որ չշրջվեց ինձ ու լուրջ դեմք ընդունելով ասաց։ 
-Չես կարող ասել։ Դա պետք է ինքդ զգաս ու հասկանաս։ Անհնար է նրան նկարագրել։ Պատկերացրու այսպես... Բարին, մեղմը ու գեղեցիկը միասին համառության, ռոքի ու իդեալի հետ։ Չես կարող համատեղել, որքան էլ որ չուզենաս։ 
- Այդ դեպքում նա ինչ է??? Միթե դա հնարավոր է։
- Խոսի նրա հետ ինքդ։ Ինքդ կհամոզվես։ 
Անցավ մեկ ամիս ու դեռ միքանի օր, երբ ես հասկացա, թե ինչ են նշանակում նրա խոսքերը։ Ու նա ճիշտ էր։ Նա բացառություն է երկրի վրա։ Իդեալ որ այլևս ոչ ոք չի կարող հասնել։ Բայց որքան էլ հիասքանչ չլինի այդ իդեալը։ Այն իմ համար չէ...
1.5 տարի անց
Գիշեր էր…
Ես նստած էի ապակու դիմաց ու նայում էի երկնքին։ Անձրև էր գալիս։ Երկինքը պատռվել էր, ու երկիրը դրջվում էր իմ հոգու տխրությունից, այն ինչ ես ինքս, նայելով նրան ինչպես մի նկար, մտածում էի մի հաջորդ օրերի մասին։ Ավելի ճիշտ միայն մեկ օրվա... Ինձ թվում է, եթե մեկը կողքից նայեր ինձ, հասկանար ինչ է իմ հետ կատարվում, որ երկնքում եմ ես ճախրում, կասեր, որ ես այնպես եմ ծառս եղել ապագային, կարծես թե խեղդվում եմ անցյալի ջրերում։ Եվ միգուցե այդպես էլ կա։ Չգիտեմ։ Բայց անջատված լույսերի քաղաքում, անձրևի տակ դատարկ փողոցնեըի լռությանը նայելու էլ ուժ չկար։ Ես գնացի քնելու։
Առավոտյան, արթնացա նույն տրամադրությամբ։ Գիշերը պարկել էի քնելու հագուստով, իսկ հիմա վրայիցս գարշելի հոտ էր գալիս։ Մտա լոգասենյակ ինձ կարգի բերելու, երբ ճանապարհին տեսա թե ինչպես է եղբայրս նստած բազկաթոռին, ինչ-որ բան էր անում։ Զարմանալի է։ Եղբայրս այսքան շուտ է արթնացել։ Երբ դուրս եկա լոգասենյակից ու փոխեցի շորերս ավելի մաքուր ու առաջին օրվան համապատասխան հագուստի ու անցա խոհանոց, բայց դեռ եղբորս բարևի պատասխանից հասկացա, որ մի բան այն չէ։ 
-Սուրճ ես դնում???,- հարցրեց նա։
-Հա, քեզ էլ դնեմ???,-ի պատասխան նրան հարցրեցի ես։
- Հա դիր։
Ու էլի սկսեց ինչ որ մի տեղ նայել։ Չէի հասկանում. Ինչ է ուզում։ Ախր տեսնում եմ, որ մի բան ուզում պատմել։ Ամեն անգամ, երբ նա ինչ որ մի բան է ուզում ասել, բայց չգիտի ինչպես ասի այդպես է պահում իրեն։ Կաշկանդված ու խառնված։ Չէ իրոք։ Միթե ուզում է Նրա մասին խոսել...
Թեյնիկ եփեց.
-Որ մեկից, հարցրեցի ես ձեռքիս մեջ պահելով Սուրճի երկու պակետ։ 
-Կապույտը։

Ես լցրեցի սուրճը, մեկը դրեցի նրա առաջ, մյուսը իմ ու նստելով սեղանի հակառակ ծայրին սկսեցի սպասել մինչ նա կխոսեր։ Լուռ էր։ Ես էլ էի լուռ։
«Երկու մեռած դիակներ դրված էին սեղանի երկու ծայրերին։ Աղոթի որ նրանք կխոսեն։» սկսում էի մտածել ես, երբ համբերությունս վերջացավ։ Որոշեցի որ խոսակցությունը կսկսեմ ես։ Բայց ինչի մասին խոսել։ Եթե ուղիղ հարցնեմ։ Կարող է այնպես չսկսեմ ու նա չուզենա այլևս խոսել։ Չգիտեմ։ Մտքով անցավ միայն մեկ բան։ 
-Մ/Է եսօր գալու ա???
-Չգիտեմ,- պատասխանեց նա, տարօրինակ է, որ հարցնում ես։
-Չէ պարզապես ուզեցի իմանամ,- մտածելով որ նա կարող է սխալ հասկանալ, իրոք որ, Մ/Է մասին հարցնելը անիմաստ էր։ 
-Քեզանից ինչ կա, փոքրիկ ախպեր, հարցրեց նա։
-Ինչ նկատի ունես, - հարցրեցի ես, արդեն իսկ կռահելով, որ նրա մասին է գնալու խոսակցությունը։ 
-Ինչքան ժամանակ ա անցել, մեկ տարի,- հարցրեց եղբայրս։ Նրա աչքերը սառել էին գետնին, իսկ ձեռքերը անընդմեջ խառնում էին սուրճի բաժակը։ 
-Ու երեք ամիս։ Մեկ տարի ու երեք ամիս,- պատասխանեցի ես, թեև իմ բերանից նրանք հնչում էին կարծես թե դարեր են անցել։
-Ինչ գիտես, որ նա դեռ քեզ հիշում է։ 
-Ես չգիտեմ։ 
Նա բարձրացրեց գլուխը, ու նայելով ինձ հարցրեց։
-Այդ, դեպքում ինչու ես շտապում հանդիպել նրան։ Ինչու ես սպասում նրան։
-Ես խոստացել էի…
-Ինչ էիր խոստացել։
-Որ եթե նա նունպես սիրում է, եթե նրա մեջ նույնպես զգացմունքներ կան, թող թաղի, պահի, թաքցնի իր հոգու մի անկյունում ու մոռանա նրանց մասին։ Երբ գա ժամանակը ու գամ Երևան սովորելու։ Ես ինքս ոտնատակ կտամ ամբողջը ու կգտնեմ, թե նրան, թե նրանց, որոնց մասին խնդրել էի, որ մոռանա։ Նրանից ինձ ոչինչ այլևս պետք չէ։ Միայն սպասի ինձ։ Մինչ ես կգամ։ 
-Ծիծաղելի է, աղջիկը սպասում է, թե երբ է տղան ավարտելու դպրոցը։
-Ես մեղավոր չեմ, որ տղան աղջիկից փոքր է։ Ընդ որում մեկ տարով։ 
-Դու դեռ սիրում ես նրա , - ժպտալով ասաց եղբայրս։
-Հա, ես միշտ եմ նրան սիրել։ Նույնիսկ մինչ մեր ծանոթությունը։
-Այսինքն։
-Հետո կբացատրեմ, - ու ասելով վերջին խոսքերս վերցրեցի վերարկուս ու դուրս եկա։

2

2

1124