Copy SMS

ԲԱՐԵՎ

Բարև ով մարդիկ,

Բարև ով աշխարհ

Բարև ընկերներ,

Կյանքի ճանապարհ,

Բարև հարազատ,

Օտար, անծանոթ,

Բարև տիեզերք,

Կյանք մեր երազկոտ...

Բարև ընկերներ,

Անկեղծ մարդկություն,

Կյանքի հորձնուտ,

Սեր, արդարություն...

Բարև իմ կյանքում,

Իմ սրտում ապրող

Վեհ արդարություն՝

Կյանքը իմ փոխող...

Բարև այն մարդկանց,

Ում վստահորեն,

Առանց կասկածի

Կողքիս եմ պահել...

Բարև նաև ձեզ,

Ում չեմ հասկացել,

Վանել եմ, բայց միշտ

Սրտումս եմ պահել:

Ու այսպես էլի

Ջերմ բարևելու,

Առիթներ շատ կան

Մարդկանց հարազատ,

Մարդկանց անազատ.

Կամքով անազատ,

Մտքով անազատ,

Հոգով անազատ...

Քանզի նրանք էլ

Շատ թանկ են միշտ,

Քանզի նրանք էլ

Ինձ հետ են միշտ:

Բարև  նաև ձեզ,

Ում նեղացրել եմ,

Ումից նեղացել,

Հետո ներել եմ,

Հոգումս պահել

Ու միշտ սիրել եմ;

Բարև  նաև ձեզ

Քանզի ձեզանով,

Կյանքը հասկացել՝

Չարին հաղթել եմ;

Վատին սպառնացել

Կյանքն իմ ապրել եմ,

Ձեզնով ցնծացել...

Բարև  ով մարդիկ

Համայն աշխարհի,

Ձեր սերն իմ սրտում

Երբեք չի մարի:

Բարև  նաև ձեզ

Չարամիտ մարդիկ,

Քանզի ձեր կողքին

Կյանքն է մեծ գաղտնիք,

Քանզի առանց ձեզ

Թերի կլիներ,

Ապրել, չիմանալ

Թե ինչպես ապրել,

Եվ կյանքում այս բարդ

Անհետ չկորչել,

Ու ճիշտ վայկյանին,

Ճիշտ բառը ասել,

Որ ում սիրում ես,

Հանկարծ ճկորցնես...

Բարև  մեծ աշխարհ,

Որտեղ ես ծնվել,

Կյանքս ապրել եմ,

Այսքանն հասկացել,

Լավ մարդկանց դերը

Ճիշտ գնահատել,

Նրանցով ապրել եմ,

Նրանց նմանվել:

Ընկեր եմ կոչել,

Կոչվել եմ ընկեր,

Եվ կյանքի գինը

Ճիշտ եմ հասկացել...


6

0

706