Copy SMS

Իսկ հիմա նայիր արևին

Իսկ հիմա նայիր արևին - Իսկ, հիմա, նայիր, արևին,

Ողջույն: Կարոտել էի քեզ: Որտե՞ղ էիր այսքան ժամանակ: Գիտե՞ս, մինչ ժամանելդ մտածում էի, թե ինչպե՞ս խաչվեցին մեր ուղիները: Այնքան հետաքրքիր ստացվեց: Հիրավի պատահական չի լինում ոչ մի բան, մենք պետք է հանդիպեինք իրար: Դա ի վերուստ էր գրված, դեռ այն ժամանակ, հեռավոր մի ժամանակ, երբ անգամ չէինք էլ լույս աշխարհ եկել: Դա վիճակված էր...Վիճակված էր մեզ միասին լինել...Հավատա, ես երբևիցե չեմ փորձել մտածել ապագայիս մասին մինչ քեզ հանդիպելը...Ինձ այդքան էլ չէր հետաքրքրում, թե ներկայում ինչ կա պահված ինձ համար...Հա, ապրում էի ներկայով, բայց դա իմ իմացած ապրելը չէր..Ես հիմա եմ ապրում, սիրելիս...Կարճ ժամանակում հասցրեցի ճանաչել և սիրել քեզ՝ անձդ: Դու ինձ համար լրիվ այլ, արտասովոր մի մոլորակ ես...Բոլորի համար անհաս, բայց ինձ համար թերևս հասու մի պատրանք...Ուզում եմ հավատալ իմ լուսեղեն երազին, ուզում եմ ճախրել...Զգացած կլինես, որ ճախրել շատ եմ սիրում, թեպետ երբեք չեմ փորձել օգտվել ադրենալինով հարուստ այդ հրաշքից...Ինձ համար դա ցնորք է..Միշտ էլ ցնորք կմնա...Ոսկեղեն մի երազ, որ պարուրում է ողջ շունչս ու հոգիս, լցնում ինձ մեծ հույսով՝ քեզ հանդիպելու հույսով...Այո, մենք ապրում ենք հույսի շնորհիվ...Ասում են՝ հույսը վերջում է մարում, բայց այդ հույսը միշտ էլ կա և շարունակում է դեռ լինել..Այն կլինի այնքան ժամանակ, մինչդեռ ապրում է մարդը այս աշխարհիս երեսին...Երկար եմ քեզ սպասել իմ լուսե երազ...Չնայած նրան, որ չեմ մտածել քո մասին և պատկերացում անգամ չեմ ունեցել, որ կարող էի օրերց մի օր քեզ նման մեկին ունենալ, որ դու կլինես իմը, ես էլ քոնը...Իսկ հիմա սիրելիս, նայիր արևին...

Իսկ հիմա նայիր արևին - Իսկ, հիմա, նայիր, արևին,

Տե՛ս ժպտում է այն մեղմագին, քնքուշ՝ առկայծող լույսի ծվեները բաշխելով երկրի յուրաքանչյուր հատվածին, անկյանը...Մենք նրա մշտական այցելուներն ենք...Նայիր, արևն արդեն մայր է մտնում..Որքա՜ն եմ սիրում այս մայրամուտը...Միշտ ցանկություն է առաջանում մայրամուտի ներքո գրկել քեզ, գլուխս ուսիդ դնել և կրկին ընկնել երազանքների գիրկը...Հիշի՛ր, որ պատրաստ եմ քեզ հետ հասնել աշխարհի այն մյուս ծայրը, որտեղ մեզ ոչ ոք չի ճանաչում, որտեղ միայն «ես»  և «դու» ենք...

2

0

630