Կորցրած սեր
-Բարև Արսեն:
-Բարև,լավ ե՞ս Ան:
-Լավ եմ, այսօր կարող ենք հանդիպել լուրջ բան ունեմ ասելու:
-Հա իհարկե:
Նրանք իրար սիրում էին ու արդեն ընկերություն էին անում երկու տարի: Երկուսն էլ երջանիկ էին: Նրանց ծնողները նույնպես տեղյակ էին այդ մասին: Երկուսն էլ սովորում էին 12-րդ դասարանում: Արդեն տարին վերջանում էր և նրանք որոշել էին նույն տեղում շարունակել ուսումը:
Անիի զանգից հետո Արսենը վախեցավ Անիի լուրջ ու հաստատուն խոսելաձևից: Նրանք հանդիպեցին իրենց սիրելի այգում, որտեղ և ծանոթացել էին:
Անին լացակումաց եկավ, գրկեց Արսենին ու ասեց.
-Ծնողներս որոշել են ինձ արտասահման ուղղարկել` ուսումս շարունակելու համար:
Արսենը մի պահ լռեց, հետ-հետ քաշվեց ու ասեց.
-Ինչպես՞...իս՞կ ես, իս՞կ մեր հարամերությունները, իս՞կ մեր սերը:
-Ես չկարողացա նրանց համոզել: Բայց հավատա մեր կապը չի կտրվի: Ես ամեն ազատ պահ կօգտագործեմքեզ հետ խոսելու համար: Արձակուրդներին կգամ: Հավատում ես ինձ չէ՞:
Տղայի արցունքները ակամայից գլորվեցին, չգիտեր ինչ ասեր: Ուզում էր հավատալ, բայց չեր կարող ընդունել, որ այդքան հեռու է լինելու իր սիրելիից:
-Ես կխոսեմ ծնողներիդ հետ:
-Չէ անիմաստ է:
Մի ամիս հետո Անին գնաց: Անընդատ զանգում էր, նրանք խոսում էին, ասում էր, որ կարոտել է, որ շատ է սիրում: Հետո անցան ամիսներ ու Անիի հեռախոսահամարը անհասանելի դարձավ: Ոչ մի կերպ Արսենը չէր կարողանում գտնել Անիին: Հուսահատվել էր, անհանգստանում էր: Գնաց Անիի ծնողների հետ խոսելու: Դուռը բացեց մայրը ու առանց Արսենին լսելու ասեց. -Անին արդեն ուրիշի հետ է, մի փորձիր փնտրել նրան: Արսենը տարիների ընթացքում մոռացավ Անիին և արդեն ընկերություն էր անում մեկ ուրիշի հետ:
4 տարի անց, երբ նա այգում մենակ քայլում էր,տեսավ Անիին: Անին եկավ, գրկեց նրան ու լաց լինելով ասեց.
-Կներես, կներեեսսս,,,,ես չէի հասկանում թե ում եմ կորցնում: Խնդրում եմ արի նորից միանանք: Չէ-որ մենք սիրում ենք իրար: Չէ-որ մենք դեռ կարող ենք երջանիկ լինել: Իսկ Արսենը հետ հրեց Անիին ու սառը հայացքով ասեց:
-Ես արդեն ուրիշին եմ սիրում, դու կոտրեցիր սիրտս, իսկ հիմա այն հետ ես ուզու՞մ:
Մի պահ լռություն տիրեց:
-Հաջողություն, երջանիկ եղիր,- ասեց տղան և հեռացավ ընդմիշտ ,թողնելով աղջկան այգում իր արցունքների ու զղջանքի հետ:
attrium
2016-06-09 21:51:33