Երվանդ Պետրոսյան
չէ չէ....կենսագրական պոստ չի...
նու..համարյա չի......
(նախորոք ուզում եմ ներողություն խնդրել վատ որակով նկարների համար..պարզապես իրա նկարները բավականին քիչ են....ու լավերը գտնելը միքիչ դժվարա...)
տակ..էսօր երբ արթնացա , ու սովորականի պես գնացի վազելու, քեռուս տղան ասեց, որ լսելա, որ մահացել ա մեր հարևաններից մեկը՝ Երվանդ Պետրոսյանը..նու, սկզբում չհավատացի..բայց պարզվեց ճիշտ էր ասում.....
ես համոզված եմ, որ հիմա մեծամասնությունը մտածումա նու ի չյու՞ կտո օն վապշյե??...
ու քանի որ չեմ ուզում էտ հարցը ձեզ երկար տանջի..ասեմ..
Երվանդ Պետրոսյան հայ բանաստեղծ է...մանկագիր:
Ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ Աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1977 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Ստեղծագործել է աշխատանքին զուգընթաց։ Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանկական ժողովածուներով։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում։ Զբաղվել է նաև թարգմանությամբ։ Գրքերից են՝ «Պատուհան», «Անվախճան օր», «Հեքիաթ մոծակի և փղերի մասին», «Ժամանակի ծառը», «Արևի տոնը», «Արագածից Արարատ», «Հազարան հավք», «Գաղտնիքի ծառ», «Մկնագիրք», «Կաթ-կաթ հեքիաթ», «Գիրք ելից», «Պապ ու թոռ» և այլն:
էսքանը վիկիյից..
ուզում եմ ներկայացնեմ նաև փոքր հարցազրույց, որ միքանի տարի առաջ ինքս եմ վերցրել իրանից..ճիշտա, նյութը արդեն հրապարակվելա մի տեղ, բայց հուսով եմ դուք ինձ կներեք
(ոնցոր ասում են..ֆոտո բայ մի)
–Դուք ծնվել եք Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում: Վստահ եմ, որ հիշողություննոր կան դպրոցական և զինվորական տարիներից:
-Ծնվել եմ 1940թ-ին: Ավարտել եմ հարազատ գյուղի միակ` միջնակարգ դպրոցը: Դպրոցը միակն էր` ոչ միայն գյուղում այլև ողջ տարածաշրջանում..հիշում եմ,էնտեղ շատ էին նաև քուրդ երեխաները..: Հետո եկա Երևան, ընդունվեցի և ավարտեցի Խ.Աբովյանի անվան համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը : Զորակոչվեցի բանակ … Զորացրվելուց հետո աշխատել եմ ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում(1966թ.):1985թ տեղափոխվել եմ ՙՍովետական գրող՚ հրատարակչություն` որպես խմբագիր, իսկ հետո արդեն` բաժնի վարիչ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում գրական կեղծանվանը:
-Երբ ծնվեցի` մի ֆիլմ կար, հայրս այնքան էր այն սիրում, որ անունս դրեց Ֆերդինանդ` գլխավոր հերոսի անվամբ: Հետո` բանակային տարիներին, երբ նամակ գրեցի Գուրգեն Մահարուն, նա բարկացավ և ասաց ,որ հայ տղան չպետք է նման անուն ունենա: Նա փոխեց անունս… Ինձ կոչեց Երվանդ
–Հիշու՞մ եք ձեր առաջին բանաստեղծություը:
-Դեռ դպրոցական տարիներից ստեղծագործում եմ: Դժվար է հիշել առաջին բանաստեղծությունը, բայց պագրված առաջին գիրքս եղել է << Պատուհան>> բանաստեղծական ժողովածուն(1967թ.),դրան հաջորդել են. <<Անվախճան օրը>>, <<Գաղտնիքի ծառը>>, <<Ժամանակի ծառը>>, <<Արագածից Արարատը>>, <<Գիրք ելից>>, <<Շարժասանդուղքի վրա>>, <<Հեքիաթ մոծակի և փղերի մասին>>, <<Արևի տոնը>>, <<Հեքիաթի խնձորը>>, <<Հազարան հավք>>, <<Մկնագիրք>>, <<Պապ ու թոռ>>, <<Եղանակների կարուսել>>…
Поймала
2016-06-12 13:57:27Поймала
2016-06-12 13:57:49