Copy SMS

Ու հաջողություն քեզ… / Հեղինակային

Ու հաջողություն քեզ… / Հեղինակային - Ու հաջողություն քեզ, մնաս բարով, սեր, տխրություն

Չեմ լինի ինքնամփոփ ու չեմ դառնա տհաճ, բայց ինչպե՞ս սիրել անհաս մի մարդու, տհաս ու հիմար, որ ինձ ասելով սիրում եմ ես քեզ. վազում է մյուսի, ա՜յն մյուսի կողմ: Ախ չե՛ս հասկանում, հիմա՛ր, ինքնամփոփ, կյանքում չեմ ների, քո նմանին դավաճանող հիմարին: Վազելու եմ կյանքի այս դժվար աստիճաններում, վրեժ եմ լինելու այն բոլոր արցունքներիս համար, որ տվել է կյանքը ինձ:


Գիտե՞ս հեշտ է գտնել ազնիվ ու բարի մարդու, ինչպես, որ ես էի քո հանդեպ, քո կողքին: Չէ՛, սխալվում ես՝ դու չես կարող գտնել: Մարդիկ սառն են, դատարկ, անամոթ. քչերն են այսօր ուրիշով ապրում.... Քչե՜րը ապրում, քչե՜րը սիրում, երանի դու էլ լիներ քիչ: Հա շա՜տ քիչ, բայց հիմա միայն ինձ մնում է ասել, նայել աչքերիդ ու բարձր ճչա՜լ. Հաջողություն քեզ հիմար մի տղա:

Ու հաջողություն քեզ… / Հեղինակային - Ու հաջողություն քեզ, մնաս բարով, սեր, տխրություն


Ցավում է հոգիս, ու գիտես ինչու, քո նման մարդիկ շատ են աշխարհում, սիրո՜ւմ ես սիրիր, ու այնպես սիրիր, որ սերս դառնա աշխարհ երազի, բայց դու միշտ հիշիր չեմ հավատու, չե՛մ խնդրելու ու չեմ մառանալու... Ցավը հոգումս է լոկ դեռահասի , ու հիմա սիրտս ցավում է այնչափ, այնքան ռոմանտիկ, այքան թախծալուկ, կներես սիրելիս մի սիրտ ունես դու՝ եվ ես ե՞մ մեղավոր, որ քարից է այն… Չէ՜, չեմ հավատալու, ինչպես, որ հիմա Քոփինցիները չեն հավատալու , որ այս ես եմ գրում, բայց ոչինչ նոռմալ է, սովորեմ եմ դրան, չհավատալով հասնել բարձրունքի… ու վայր ընկնեմ ես քո պատճառով:
Հիմա ի՛նչ, հիմարի՛կ, մնում է ասեմ քեզ լավ կյանքով ապրիր ու Հաջողություն քեզ... Լոկ հաջողություն: Նոր հրաշք վառուն, գունեղ ու սրտով, ա՜խ հրաշքն էիր դու, հրաշքս սրտի, որ էլ չի գալու,, ու չի ներելու.... Լո՜կ հաջողություն, մնաս դու բարով… Վառիր մոմերը մեր սիրո ծովի, որ դրել էիր դու հոգումս բարի, իսկ հիմա այնտեղ չարն է պատել, թեչել խավարը, դարձել դրախտ: ՈՒ դարձել է, դարձե՜լ, չգիտեմ, դարձե՜լ է ինչ-որ մի բան, ինչ-որ մեկի այրված իր… Հոգիս լուսավոր դարձել է դժողք, Ու հաջողություն կյանք քեզ թևավոր:

4

0

770