Copy SMS

Հրաշքներ լինում են...

Հրաշքներ լինում են... - հրաշքներ, հեղինակալին, այլ


....Ասում եք, որ հրաշքներ չեն լինում?...սխալվում եք, երբեմն որոշ մարդկանց ներկայությունն արդեն իսկ հրաշք է...երբ մտածում ես ինչ էր առաջ, ինչ կարող էր լինել, ու ինչ է հիմա, հասկանում ես, որ իրոք հրաշքներ լինում են...երբեմն հրաշք ասելով սպասում ենք ինչ-որ "մեծ" բանի...բայց չենք հասկանում, որ մեզ հետ տեղի ունեցող այդ "փոքրիկ" բանն արդեն հրաշք է:...Ցանկությունները կատարվում են, եթե ի վերուստ որոշված է, որ պետք է կատարվի, եթե դա իրոք քեզ անհրաժեշտ է, եթե վերևում այդպես են կամենում...ամիսներով, տարիներով տանջվել...մեղադրել ինքդ քեզ, հասկանալ գործածադ սխալը ու շարունակել մնալ դրա մեջ ինքդել չիմանալով ինչու ու ինչի համար,,,պատկերացում անգամ չունենալով, թէ դեռ որքան ես դրա մեջ մնալու,,,իսկ երբ գիտակցությունդ իր տեղն է գալիս, երբ փորձում ես մտածել գլխով, որ պետք չէ առաջնորդվել խխճով, հասկանում ես, որ պետք չի սպասել...պետք է ուղղել ամեն բան...հասկանում ես, որ գուցե ետ չբերես քեզ տրված հնարավորությունը, որ այն բաց ես թողել երբ կողքիդ էր, որ այլևս ետ չի գա, բայց նաև գիտակցում ես, որ շարունակելով գործածդ սխալի մեջ մնալ, բացի քեզանից ուրիշ ոչ ոքի չես վնասում ու ցավեցւմ, պարզապես խիխճդ ու սիրտդ քեզ չեն թողնում ճիշտ ու հստակ քայլերով առաջ շարժվես:...Բայց գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ նման կերպ շարունակելը պարզապես անհնար է, անվերջ աչքերդ փակելով ու ինքդ քեզ պատժելով չես կարող, արածդ սխալն արդեն մեծ պատիժ էր քեզ համար, նման կերպ շարունակելը պարզապես հիմարություն կլինի...ու երբ համարում ես, որ սխալդ "ուղղված է" հասկանում ես նաև որ ամիսներ, տարիներ տևած տանջանքդ դեռ չի ավարտվել ու հիմա ավելի մեծ ուժով է առաջ շարժվում, ուզում ես ասել այն ինչ եղել է, ինչ այս ընթացքում կատարվել է քեզ հետ, ուզում ես պատմել ճշմարտությունը, բայց չես կարողանում, գուցե համարցակության պակասի պատճառոց, գուցե նաև վախի, այն վախի, որ ասելուց հետո էլ ավելի վատ կլինի քեզ համար...բայց չասելով ու կողքից անընդհատ նայելով, ամեն անգամ մի նոր բան տեսնելով կամ նոր ենթադրություն անելով նորից սրտիդ մեջ մի մեծ սուր ես մցնում...այս ամենից բացի, շատ ավելի մեծ ցավ ես ապրում, երբ հասկանում ես, որ միևնույն է, անցյալը ետ չի վերադառնա, քո մի որոշմամբ կոտրեցիր և' քեզ և' ....


...մնում է միայն քաղցր ներկայությունը զգալով շարունակես ապրել...առանց հույս ունենալու, որ մի օր կստանաս անցած գործած սխալդ ուղղելու հնարավորություն...ու մի օր, երբ հույսդ մարելու եզրին կլինի, հենց այդ պահին լսելով այն բառերը, որոնք թվում էր, որ էլ չես լսի, ակամայից, առանց որևէ բան ասելու ու հասկանալու, պարզապես սրտի ցանկությամբ, կգրկես ու կհասկանաս, որ հրաշքներ լինում են...միայն այդ մի քանի վայրկյանը մեծ ու սպասված հրաշք էր, որի կատարմանը արդեն չէիր հավատում ու սպասում...


...Վերևում երևի այդպես էր որոշված...ու այն ինչի միջով անցնում ու զգում ես, քրզ մի նոր բան է տալիս ու սովորեցնում, ու քեզ մնում է միայն շնորհակալ լինել Աստծուն, որ տվեց քեզ այն, ինչը քոններ նույնիսկ այն ժամանակ, երբ քոնը չէր...


 

6

2

968