Copy SMS

Անվերնագիր...

Անվերնագիր... - հեղինակային, հեղինակային, հեղինակային, բանաստեղծություն,

Եվ ահա նորից եկավ այս պահը,

Սակայն ի՞նչ պահ է, ես էլ չգիտեմ,

Բայց գիտեմ չկա այստեղ իմ շահը,

Եվ կրկին անգամ ես պիտի տուժեմ,


Եվ ինչու՞, ինչու՞ ես չեմ հասկանում,

Ինչու՞ են մտքերս քեզ հետապնդում,

Քեզ հեռացրել էի մտքերիս միջից,

Բայց նրանք նորից քեզ են որոնում:


Սև ու սպիտակ էին կյանքիս գույները,

Դու ամբողջությամբ սպիտակ ներկեցիր երբ հայտնվեցիր,

Բայց երբ հեռացար սպիտակը տարար, սևը թողեցիր:


Հիմա չեմ տխրում, չեմ ուրախանում,

Հիմա չեմ լալիս, բայց չեմ էլ ժպտում,

Քեզ կարոտում եմ, բայց ետ չեմ կանչում,

Քեզ որոնում եմ, գտնել չեմ ուզում:


Եվ վախենում եմ ես իմ անցյալից,

Ինչու՞ եմ վախենում, անցյալս դու ես,

Եվ միշտ տխրում եմ ես իմ ներկայում,

Ինչու՞ եմ տխրում, Դու անցյալում ես:


Եվ ես վազում եմ դեպի իմ անցյալ,

Վազում եմ արագ, բայց տեղ չեմ հասնում,

Դռները փակ են դեպի իմ անցյալ,

Եվ ժամանակը ինձ չի հասկանում:


Թե կարողանայի ժամանակ ետ տալ,

Մի գուցե չանեի, հրաժարվեի,

Մնայի, պայքարեի, ներկայով ապրեի, 

Եվ քեզ անցյալում ես մենակ թողնեի:


Մի գուցե ետ տայի, որ քեզ ետ բերեի,

Մի գուցե և ոչ, կամ էլ այնքան շատ,

Որ քեզ չտեսնեի ու չճանաչեի:


Ինչևէ, ինչ էլ որ հիմա ասեմ

Ո՛չ կհասկանաս, ո՛չ էլ կլսես,

Բայց եթե զգում ես մտքերս հիմա

Խնդրում եմ դրանք հանկարծ չանտեսես.....


7

5

957

  • ~~Ը~~
    2016-06-19 19:43:53
    .
  • A.....
    2016-06-19 22:17:05
    (լավ)
    • ~~Ը~~
      2016-06-19 22:30:44
      մերսի (ծաղիկ)
  • Թամարա
    2016-06-19 22:30:26
    լավնա (լավ) (լավ)
    • ~~Ը~~
      2016-06-19 22:31:33
      մերսի շատ )))