Copy SMS

Հարազատ, անձայն, կարկատած, շփոթված...

Հարազատ, անձայն, կարկատած, շփոթված... - փողոցներ, Երևան, կարկատած,


Օրը մթնեց ժամն է արդեն իրիկնահացի.....իրիկնապիցցայի((( դառը իրականություն, ինչքան բան է փոխվել, ինչքան մարդ է փոխվել ու դարձել բան... Ինչքան ՛՛ճարտարապետներ են հինը վերածել նորի ու ՛՛բռակի՛՛... Պահանջարկը ծնում է առաջարկ, սակայն չեմ կարծում որ Երևանի հին հիշողությունները քանդվելու պահանջարկ ունեին, որ ավիրվեցին ու դարձան ՛՛շքեզ՛՛ իբր... Հյուսիսային Պողոտան, Հրապարակը ամենաշատը ՛՛վիրահատվեցին՛՛, բայց ավելի լավ էր հին տեսքը, քան նորը, նորը գեղեցիկա բայց անկապ, մեռած, ոնցոր գլամուր սելֆի անողների համար նախագծված լինի որ նկարի հետևի ֆոնը սիրուն լինի... դառը իրականություն... Օրինակ մի քանի օր առաջ որոշեցի թափառեմ Երևանի որոշ փողոցներով, ինչպես շատերի, այնպես էլ իմ մտքով առաջինը անցավ գնալ Հրապարակ-Հյուսիսային-Կարապի լիճ-Օպերա... Փողոցն էի անցնում որ ավելի մանրամասն տնտղեմ Օպերային և փողոցն անցնելուն պես իմ դիմաց դրված էր մի շքեղ սանիտեկ աղբաման, ուրիշ տեղ չկա՞ր, զեբրանա ու միանգամից աղպբամանը, օրինակ Կոպենհագենի որոշ փողոցներում այնպիսի աղբամաններ են դրված, որ մարդիկ կարող են նստել վրան և սելֆի անել, այ Երևանի աղբամանները այդքան էլ հարմար չեն սելֆի անելու համար, և դա հերիք էլ չի, մարդիկ աղբը դնում են բասկետբոլի գնդակի տեղ, իսկ աղբամանը այն հատվածի, որի մեջ պետք է ընկնի գնդակը, և հեռվից գնդակը նետում են կենտրոն և շատերը անհաջող բասկետբոլիստներ են, մի արեք այդպես... դառը իրականություն, ուժս...

Հարազատ, անձայն, կարկատած, շփոթված... - փողոցներ, Երևան, կարկատած,  Ու այսքան դժգոհելուց և քննադատելուց հետո կարող եմ ասել որ  Երևանն ունի նաև շատ յուրահատկություններ, առանձնահատկություններ, և Թամանյանական ժառանգություն ստացած ճարտարապետներ, այն որոշ չափով բռնաբարված քաղաք է, կարոտած ու միօրինակ, անդեմ ու չհամոզիչ, բայց միևնույն ժամանակ ջերմ ու սրտաբաց, մարդասիրական ու ինքնաբուխ, զարդաքանդակ ու վերնակուլյար... Այն ունի շատ գաղտնիքներ, մեկը բացահայտեմ, օրինակ երեկոյան ժամերին երբ դուրս ենք գալիս քայլելու Հ.Պ.ի փողոցներով, շատերս նայում ենք շենքերին և մտածում, թե ինչի են սարքել, մեկա մարդ չի ապրում, և այսպես ենք մտածում, քանի որ վերևի հարկերում լույս չի երևում պատուհաններից, սակայն մենք սխալվում ենք, քանի որ շենքերը այնպես են նախագծված, որ վերևից նայելիս պատուհաններից լույսը չերևա, որ վերեևին ուղղահայաց դիրքով նայենք, կտեսնենք վառվող լույսերը, ներքևից վերև նայելիս՝ ոչ... Ինչքան էլ քննադատենք, մեղադրենք, մեկ է, մեր Երևանը հիանալի է և անկրկնելի, ահա թե ինչու է Երևան տարեկան մեկ ու կես միլիոն զբոսաշրջիկ այցելում, իսկ Վրաստան մեկ միլիոն)))

Հարազատ, անձայն, կարկատած, շփոթված... - փողոցներ, Երևան, կարկատած,

5

1

769

  • ~~Ը~~
    2016-06-19 19:22:21
    .