Copy SMS

Անվերնագիր...(3)

Անվերնագիր...(3) - հեղինակային, հեղինակային, հեղինակային, բանաստեղծություն,


Դու ինձ դարձար անչափ օտար

Չեմ ճանաչում քեզ հիմա,

Լավ կլիներ երբեք չգայիր,

Ստեղծեի ուրիշ ապագա...


Ի՞նչ կլինի, ես չգիտեմ,

Չեմ էլ կարող իմանալ,

Միայն փոքրիկ մի հույս ունեմ,

Քեզ ուզում եմ մոռանալ...


Բայց կստացվի՞ քեզ մոռանալ

Սիրտս չի կարող ասել,

Ինձ ստիպում եմ քեզ մոռանալ,

Սրտիս չեմ կարող ստիպել...


Հույս տվեցիր, համոզեցիր

Թե լավ է միշտ լինելու,

Ի՞նչ իմանայի որ դու նորից

Խոստումդ չես պահելու...


Գիտեմ, մի օր կհանդիպենք

Պատահական, միամիտ,

Քեզ կտեսնեմ ուրախ կանգնած

Եվ մեկ ուրիշին կողքիդ...


Մենակ կլինեմ, թե ոչ

Ես չեմ կարող իմանալ,

Ես չեմ կարող սրտիս ստիպել

Քեզ մոռանա՜լ, մոռանա՜լ...


Կնայեմ աչքերիդ մեջ

Ու անցյալը կհիշեմ,

Կհիշեմ խոսքերդ դատարկ

Նորից տխուր կարտասվեմ...


Եվ դու նույնպես ինձ կտեսնես,

Բայց չես հիշի, անկասկած,

Կմոլորվես իմ աչքերում,

Ես ինձ կզգամ մոռացված...


Եվ ես ինչպես փոքրիկ մի գիրք,

Որ գրված է քո ձեռքով,

Միշտ կհիշեմ խոստում ու խոսք

Արցունքներով, տխրանքով...


Կանցնենք այսպես ու կգնանք

Ինչպես երկու անծանոթ,

Ու ես կզգամ ուժեղ տագնապ

Հոգում, կարոտ ու խռովք...




Եվ վերջում նախորօք կասեմ մի բան, ես կոտրված սրտով պադռոստկ չեմ, գրում եմ մտքիս եկածւ ոչ թե սրտիս զգացածը:

5

0

1004