Copy SMS

Անվերնագիր...(4) Մենակություն...

Անվերնագիր...(4) Մենակություն... - հեղինակային, հեղինակային, հեղինակային, բանաստեղծություն,


Մի մութ գիշեր, մի տխրություն,

Մի խելագար ցավի զգացում,

լուռ փողոցներ, դատարկություն,

Մի՝ սպանիր ինձ, մենակությու՝ն...


Վնասում ես հոգիս այնպե՜ս,

Իսկ ես վազում եմ քեզ մոտ,

Մենակությո՛ւն, ինչու՞, ինչպե՜ս

Օր չես տալիս արևոտ...


Քեզ մոտ ես ինձ միշտ լավ եմ զգում,

Հանգստությու՜ն պարգևող,

Դու ապրում ես հոգուս խորքում,

Սրտում, մտքում հառաչող...


Դու այնպե՜ս ես ձգում քեզ մոտ,

Որ արև չեմ երազում,

Որ սիրում եմ օր անձրևոտ

Եվ սև ամպեր վերևում...


Մենակությու՜ն, մենակու՜թյուն,

Ի՞նչ ես քեզնից ներկայացնում,

Ինչու՞ եմ քեզ այսքա՜ն սիրում,

Ո՞ւմ եմ քո մեջ ես փնտրում....


3

0

974