Copy SMS

Անվերնագիր...(6), Չկաս, ո՞ւր ես...ո՞ւր ենք մենք...

Անվերնագիր...(6), Չկաս, ո՞ւր ես...ո՞ւր ենք մենք... - հեղինակային, հեղինակային, հեղինակային, բանաստեղծություն,

Չկաս, չկամ, չկանք մենք,

Չկա սերը մեր քնքուշ,

Չկա, չկա, չկա էլ

Անցած օրերը անուշ..


Ինչքա՜ն արագ գնացին

Րոպեները երջանիկ,

Ինչքա՜ն արագ մարեցինք

Զգացմունքը մեր թափանցիկ...


Բայց ո՛չ, իմը չի՛ մարել,

Իմ զգացածը չի՛ կորել,

Միայն դու ես հեռացել,

Անցյալում ես ինձ թողել...


Եվ տխրում եմ ես հիմա,

Կոտրվել են հույսերս,

Քեզ խնդրում եմ, մի՛ գնա,

Մի արհամարհիր սերս...


Ո՞ւր ես, ո՞ւր եմ, ո՞ւր ենք մենք,

Ո՞ւր է սերը մեր քնքուշ,

Ո՞ւր են, ո՞ւր են, ո՞ւր են այն

Անցախ օրերը քնքուշ...


4

0

1050