Copy SMS

Ու դեռ հիշում եմ...

Ու դեռ հիշում եմ... - հեղինակային, հեղինակային, հեղինակային, բանաստեղծություն,


Ու ես սիրեցի նուրբ հայացքը քո,

Այնտեղ գտա անսահմանություն,

Ուրախության դիմակի ներքո

Ձևացրեցի, թե չկաս իմ կյանքում...


Ու ես սիրեցի բոլորից գաղտնի,

Բոլորից թաքուն, բոլորից հեռու,

Ու սիրեցի քեզ քեզանից գաղտնի

Քեզանից թաքուն, քեզանից հեռու...


Ու ես սիրեցի քո աչքերը ծով,

Ու ես ապրեցի քո լույս ժպիտով,

Ու ես հասկացա, որ մութ աշխարհս

Լուսավորվում է միայն քեզանով...


Ա՜խ քո ժպիտը, քո նուրբ հայացքը,

Քո ձայնը քաղցր, քո մտքերը լույս,

Ա՜խ աչքերը քո, քո ծով աչքերը

Ինչու չեն տալիս ինձ մի փոքր հույս...


5

4

1145

  • Գոռ Վարդանյան
    2016-06-29 13:58:01
    Իսկ այն ամենը ինչ գրում ես, սրտով զգում նո՞ր ես գրում, թե՞ ուղղակի մտքերդ ես շարադրում...
  • ~~Մ~~
    2016-06-30 03:11:53
    Առանց ինչ որ բան զգալու մտքեր չեն գալիս.
  • Գոռ Վարդանյան
    2016-06-30 11:01:01
    Ես իմ փորձից կարող եմ ասել, որ ժամանակին լինում էին դեպքեր, որ ուղղակի մտքեր էին լինում, որոնք գեղեցիկ շարադրված էին, որը սակայն հետո ինձ դուր չէր գալիս ու ես այն դեն էի նետում, բայց այն ամենը ինչը զգալով ու հոգով է գրվում դա միշտ է սիրվում...
  • ~~Մ~~
    2016-07-01 02:34:33
    իմ մոտելա էդպիսի դեպքեր լինում