Copy SMS

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ - Երբ, Խոսում է, Սիրտը, Հեղինակային, Բլոգ

Ես սիրում եմ քո աչքերի
Ոսկեշղարշ ծովն սնհատակ,
Քո շուրթերից անվերջ հնչող
Ադամանդե խոսքերը թանկ,
Քո հայացքի հեռուներում
Լուռ բնակվող համեստությունն,
Որն անդադար հմայելով
Պարգևում է ինձ մի նոր կյանք…


Ես սիրում եմ քո աչքերում
Անվերջ փայլող արևը ջերմ, 
Որն շողալով ինձ անդադար,
Շոյում է նուրբ, քնքույշ ու մեղմ,
Եվ բերում է աներևույթ
Մի լուսավոր լուսապսակ,
Որում կարծես լուռ բնակվող, 
Կա և մեծ սեր, և լույս և կյանք…
Ես սիրում եմ սրտիդ խորքում
Լուռ բնակվող այն մեծ սերը,
Որը անվերջ կանչում է ինձ
Փոխելով իմ կյանքի դերը,
Եվ անդադար ստիպում ինձ զգալ
Աներևույթ այն  մեծ  հույսը,
Որից ծնվում է հենց ինքը՝
Իմ ողջ կյանքի պայծառ լույսը…
Ես սիրում եմ քո նուրբ հոգու
Նրբերանգված կյանքի ծովը,
Որտեղ հիմա ապրում եմ ես,
Ու հասկանում կյանքի գինը…
Դու իմ կյանքի խորհրդանիշ,
Երազներիս ծով անհատակ,
Դու իմ հոգում մի պայծառ լույս,
Իմ սեր, իմ կյանք, իմ միակ հույս․․․

8

3

849