Copy SMS

Իմ լուսինը դու ես...

Իմ լուսինը դու ես... - հեղինակային, հեղինակային, հեղինակային, բանաստեղծություն,

Ու սկսեցի ես համեմատել

Քո հայացքը լուսնի հետ,

Ու նկատեցի հայացքդ հեռվից,

Ու կորեցի քո հայացքում անհետ...


Ու ամեն անգամ երբ կարոտում եմ

Այդ քո հայացքը պարզ ու հասարակ,

Նայում եմ լուսնին հեռու՜ հեռավոր,

Ու զգում եմ նորից մեծ կարոտ անհագ...


Ու ինչքան էլ որ հեռու ես ինձնից

Սրտերը մեր միշտ կապված են իրար,

Ու ինչքան էլ որ լացեմ կարոտից, 

Աչքերը մեր միշտ կհիշեն իրար...


Թանկագին խոսքեր, գովեստի տողեր

Չեմ նվիրել քեզ, ու չեմ նվիրի,

Ուղղակի մի պահ նայիր աչքերիս

Ու կնկատես սերը իմ սրտի...


7

0

1346