Copy SMS

Պեին

Պեին - բանաստեղծություն, ստեղծագործական, Պեին, Գիշեր

Գիշեր...


Էլի անցած էլի գիշեր,

Անմեղ ընկած արցունք-հուշեր,

Էլի ցավի հնադարան,

Էլի միայնակ ու տափաստան։


Էլի գրած, էլի ջնջած,

Էլի փշեր՝ սրտում պահած,

Էլի գիշեր մթում սառած,

Էլի մտքեր՝ խառը, խաչված։


Բայց դու չկաս,

Ու չգիտեմ կմոռանաս՝

Թե իրոք կգաս,

Ու չգիտեմ,

Արդյոք կա շանս քեզ սիրելու,

Արդյոք կա շանս մտածելու՝

Կգա մի օր, ու կգրկեմ,

Դու կլռես, իսկ ես կասեմ՝

Իսկ ես կասեմ՝ սիրում եմ...

Սիրում եմ քեզ։


Էլի անցած անքուն գիշեր,

Էլի մտքում ցավոտ հուշեր,

Փնտրում եմ քեզ՝ փնտրում հույսեր,

Բայց չգիտեմ, թե կան նրանք՝

Իմ ու քո մեջ,

Թե միայն իմ մեջ։


Էլի գիշեր, էլի հուշեր։

7

5

1134

  • Պեին
    2016-06-30 18:27:37
    Սիրով....Պեին:
  • Պեին
    2016-07-01 18:40:44
    Apres
  • fiction ☯
    2016-07-04 16:48:33
    լավ էր, թեթևություն կար
  • Պեին
    2016-07-06 01:03:58
    Ապրիս