Copy SMS

Այս մեկը իրոք վերնագիր չունի....

Այս մեկը իրոք վերնագիր չունի.... - հեղինակային, հեղինակային, հեղինակային, բանաստեղծություն,


Ահա, եկավ այդ օրը,

Վերջացել է գինին,

Խեղդում է ծանր օդը,

Չկաս իմ կողքին...


Քեզ այստեղ սպասող կա,

Հաշվի առ խնդրում եմ,

Անվերադարձ մի գնա,

Հույսս արդեն կորցնում եմ...


Գրկիր ինձ, պինդ գրկիր, բաց մի թող,

Գուցե վերջին անգամ ինձ տանջող

Հրաժեշտի համբույր տուր, բաց մի թող, 

Գուցե ընտրես ոչ թե ինձ, այլ մի բուռ հող...


Ուզում եմ հետ գաս, լինես իմ կողքին,

Չեմ ուզում ընդմիշտ տանջվի իմ հոգին,

Ինչպե՜ս ներեմ քեզ ինձնից տանողին,

Ինչպե՞ս հետ կանչեմ ես ինձ սիրողին...


Քեզ այստեղ սպասող կար,

Ինչո՞ւ հաշվի չառար,

Անվերադարձ գնացիր

Հույսս քեզ հետ տարար...


Եվ եկավ այդ օրը,

Չկաս իմ կողքին,

Ինչպե՜ս քեզ հետ կանչեմ

Ի՞՞՞նձ էլ հանձնեմ հողին...

Ինչպե՞ս, ինչպե՜ս ներեմ

Քեզ ինձնից տանողին,

Հայրենի՞քն է տանողը

Թե՞ չար թշնամին...

Այս մեկը իրոք վերնագիր չունի.... - հեղինակային, հեղինակային, հեղինակային, բանաստեղծություն,

4

0

1016