Copy SMS

Անվերնագիր

Անվերնագիր  - կյանք, պատմություն, մահ


Այսօր ուզում եմ ներկայացնել մի ստեղծագործություն, որը իր բնույթով տարբերվում է իմ բոլոր նախորդ հրապարակումներից: Ճիտն ասած սա պատրաստ է եղել բավակա վաղուց, սակայն երկար ժամանակ մտածում էի հրապարակել թե ոչ: Ամեն դեպքում ինչպես հասկացաք որոշեցի հրապարակել, ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները: 

 

Անվերնագիր  - կյանք, պատմություն, մահ

Երկա՜ր ու հին փողոց: Տուն տանող ճանապահն է: Տարիներ շարունակ ապրել է, մեծացել այս փողոցի հետ, բայց երբեք չէր մտածել թե ինչ կար այդ ծանոթ տների պատերից ներս, ինչպես են ապրում այնտեղ կամ առհասարակ այդ տներն իրենց մեջ կրում են ինչ ո՞ր բան, ինչ կպատմեին նրան եթե լեզու ունենային…բայց այսօր ուրիշ էր, այսօր նա առաջին անգամ մտածեց այդ մասին: Իսկ ի՞նչ օր է այսօր: Սովորական հինգշաբթի, արդյո՞ք աշխարհում ինչ որ բան էր փոխվել… երկու օր առաջ էր Հայկի հետ քայլում այս փողոցով, ու միանգամից մի մռայլություն զգաց, մի տեսակ սառած կյանք, որը նրան անծանոթ ու օտար թվաց, հետո միայն տեսավ գլխահակ կանգնած մարդկանց, տղան մոտեցավ պատի տակ կանգնած տարեց տղամարդկանց.
-Հայրիկ ջան, չեք ասի ինչ է պատահել ?
-Է՜, Հայկ ջան, տարիքներս առել ենք արդեն, հաջորդնել մենք ենք որդիս:
Տղայի դեմքը մի տեսակ ուրիշ երանգ ստացավ, երևի արդեն գլխի ընկավ թե, ինչ է պատահել ու առանց բառ ասելու մոտեցավ Արևիկին:
-Արև ջան դու գնա ես էստեղ կմնամ:
Հիմա արդեն Արևիկի աչքերի առաջ ամեն ինչ պարզ երևաց, հա հա հենց Հայկն էր ուղղակի ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ մի պահ մթագնել էր ուղեղը: Հետո իմացավ, որ հանգուցյալը մի 70 տարեկան ծերունի է: Այսօր թաղման արարողությունը պիտի լինի, ու ինչ-որ ուժ աղջկան ձգեց դեպի այդ պատերից ներս: Հանգուցյալին Արևիկը տեսել էր շատ տարիներ առաջ երբ դեռ փոքրիկ աղջիկ էր, հետո ծերանալու հետ մեկ տեղ պապիկի ուժերնել էին սպառվում ու կարծես փողոցն ու մարդիկ մոռացել էին նրա գոյության մասին, ինչպես Արևիկը, և նոր միայն հիշեցին:
 Աղջիկը կմաց քայլում էր դեպի դարպասներից ներս, մարդիկ քիչ էին, հիմնականում մեծահասակներ, ի ուրախություն աղջկա Հայկն այնտեղ չէր: Պապիկը անշարժ պառկած էր այդ տուփի մեջ, որ շուտով պիտի կուլ տար ծերունու մամինն ու հավերժ թաղեր այն գետնի տակ: Աղջկա գլխում շրջում էին մտքեր, որոնք երբևէ չէին այցելել նրան: Դրսում դրված էր 2 ծաղկեպսակ մեկը թաղի մեծահասկների կողմից էր, ժապավենի վրա մակագրված էր՝ «Մայիսի վառ հիշատակին», մյուսին՝ «թոռներից և զավակներից պապիկին»: Աղջիկը կարդաց ու հիշեց, որ պապիկն ավելի քան տաս տարի միայնակ էր ապրում, տղան վերցրեց ընտանիքը մեկնեց Մոսկվա, հայրը չգնաց կապված էր տան հետ, իսկ աղջիկը չէր գալիս միայն մահվանից հետո է եկել հետը բերելով որդուն (ոդին արդեն 23 տարեկան էր), արցունք էր թափում, բայց Արևիկը մի պահ չարացած նայեց այդ կնոջը:
 Դռների արանքից երևաց Հայկը, տղան միանգամից նկատեց աղջկան ու մոտեցավ նրան.
 -Ինչ ես անում էստեղ, դու էս ժամին դասի չպիտի՞ լինես:
 Արևիկին այդ արտահայտությունը դուր չեկավ թեև Հայկը ճիշտ էր, ու ի պատասխան ցուցամատը հպեց շրթունքին իփրև «սո՜ւս»:
 Հետո Արևիկը խորասուզվեց մտքերի մեջ, ինչ իմաստ կա ծաղկեպսակ առնել, ու արտասվել արդեն մեռած մարդու վրա, եթե տարիներ շարունակ թույլ ես տվել, որ նա մենակ մնա ու չես էլ հիշել նրա գոյության մասին:
-Արև՞: դու ճանաչում էի՞ր Մայիս պապին,- շշուկկով՝ ասես չցանկանալով արդնացնել ինչ որ մեկին հարցրեց տղան:
Արևիկը շփոթվեց. -Հա, չէ՛ չեմ ճանաչել Հայկ:
 Լռություն էր, ամեն մեկն իր հերթին երևի ինչ որ բան էր մտածում, հիշում, հասկանում: Հայկը մտածեց նույնը, ինչ աղջիկն էր քիչ առաջ մտածում, հետո մտածեց, որ երևի Արևիկի սիրտն ավելի է ցավում քան այդ մարդու սեփական թոռներինը, ու կարծես անիծեց կյանքը նման ապերախտներ լույս աշխարհ բերելու համար, մի թե իր զավակներնել իր հետ այդպես են վարվելու: Երևի երկար դեռ կմտածեր, բայց սենյակում օդը սկսեց ավելի ծանրանալ սկզբում չհասկացավ թե ինչ է կատարվում բայց չցանկացավ որևէ մեկին ինչ որ բան հարցնել նայեց ժամացույցին ու այդ ժամ միայն նրան ամեն ինչ պարզ դարձավ՝ հողին հանձնելու ժամանակն էր: Արևիկն ու Հայկը վերջն անգամ նայեցին այդ մարդուն, վերջին անգամ ափսոսացին, ու վերջին անգամ տեսան նրան.
 Դուր եկան ու քայլեցին փողոցով, հիմա այն ուրիշ երանգ է ստացել, հիմա տների պատերից զատ այնտեղ կային պատմություններ ինչպես ծերունու պատմությունը, ինչպես Արևիկի, Հայկի պատմությունը, ախ եթե այդ պատերը լեզու ունենային որքան բան կպատմեին…
-Տունը շուտով կվաճառեն չէ՞ երևի,- Արևիկն էր:
Հայիկն հարցն անակնկալի բերեց.
-չգիտեմ:
 Հետո երկար լռեցին, ամեն մեկն իր համար սկսեց խոսել ինքն իր հետ,ամեն մեկը սկսեց մտածել իր տան փողոցին նայող պատի մասին, այդ գաղտապահ հի՜ն պատերի մասին, ամեն մեկն իր մտքում մտածեց այդ դժբախտ ծերունու մասին, հետո երևի մոռացան, մոռացան բոլորը իսկ պապն էլ երբեք իր մասին չհիշեցրեց ոչ ոքի…

10

4

1166

  • fiction ☯
    2016-07-04 16:41:17
    սենց մանր-մունր կադրեր շատ կան ,սվորական է դառնում: Ավելի հետաքրքիր գործեր կուզեի կարդալ քոփիում, փորձեք ավելի ինքնատիպ
    • Freedom...~!~
      2016-07-04 19:09:58
      եթե նման արտահատություն արվեր մեկ այլ ժամանակ մի գուցո սրտնեղեի ու չհամաձայնեի ձեզ հետ, բայց վերևում նշել եմ, որ մտադրություն չեմ ունեցել նյութը հրապարակել բայց հաշվի առնելով քոփիի շարունակ մեռնող վիճակը նյութը հրապարակվեց: Շատ չմանրանամ: Շնորհակալություն խորհրդի համար, կաշխատեմ էդ ուղությամբ...)
      • fiction ☯
        2016-07-06 14:58:32
        պետք չէ ստնեղել կամ ստիպված համաձայնել կամ չհամաձայնել... ի վերջո մենք համակարգչի առաջ ուղղակի չխկչխկացնողներ են ու պարտադիր չէ ամեն ինչ լուրջ ու կատարյալ լինի
  • Գոհարիկ
    2016-08-27 13:15:48
    պատմությունը լավներ բայց սպասելիքներս չարդարացրեց