Copy SMS

Առաջ դեպի անցյալ...Երկխոսություն...

Առաջ դեպի անցյալ...Երկխոսություն... - երկխոսություն, անկապ, անհասկանալի,


Նրանք միշտ հակասում են իրար, մեկը մտածում է ռեալ, մյուսը երազում, մեկը ռեալիստ է, մյուսը նախընտրում է ռոմանտիզմը... Եվ զարմանալի է, ինչու... Իսկ ի՞նչ կլիներ եթե սրտի տեղը մի կտոր ուղեղ լիներ... ծիծաղելի է, բայց ավելի վատ լինել չէր կարող... Ինչևէ... Ինչ արած, շատերն էլ սրտով են մտածում... Էդպես էլ է լինում...

Խոսում են նրանք ու ինչպես միշտ նորից վիճելով.

՛՛տուկ, տուկ, տուկ՛՛

-Սա ի՞նչ ձայն է,

-Դուռն են թակում,

-Տեսնես ո՞վ է այս ժամին,

-Կեսգիշեր է, ո՞վ պետք է լինի, մի գուցե մուրացկան է,

-Գնամ տեսնեմ ով է........՜՜..

-Ուր կորար, հե՜յ, այդ ո՞վ է,

-.......,

-Ի՞նչ պատահեց, ինչու ձայն չես հանում, Սիիիրտ, ո՛վ է,

-Դա, .. Այդ, .. ըըը, ես, ախր, 

-Լա՞վ ես, Ի՞նչ եղավ, կորցրեցիր քեեզ, կանգ առ հիմա կցավեմ հերիք է այդքան արագ զարկես, ո՞վ է,

-Այդ նա է, օ՜հհ, նա նորից եկել է, նա չի մոռացել, նա հիշել է ու եկել, ես հիմա կանգ կառնեեեմմ, հետ գնամ, հետ գնամ դուռս բացեմ,

-Ո՛չ, չհամարձակվես, մոռացա՞ր ինչ եղավ անցած անգամ, հիշեցնե՞մ,

-Դու ամեն անգամ կեսգիշերին հիշեցնում ես ու ցավ պատճառում, այսօր ես չեմ զգա այդ ցավը, նա եկել է, ես պետք է բացեմ դուռը,

-Չանես այդպիսի բան, նա էլի էր եկել, բայց գնաց, գնաց առանց արգելքների,

-Գնաց, որովհետև դուռը բաց էի թողել, այս անգամ կկողպեմ և նա էլ երբեք չի գնա,

-Դուռը բաց կթողես թե փակ ոչինչ չի փոխի, անցած անգամ եթե նա մնալ ցանկանար, կմնար քո դռան փակ լինելը նրան չի խանգարի, նա կկոտրի դուռդ,

-Ես քեզ չեմ լսի, ես վստահում եմ իմ զգացածին, արի ուղակի երջանիկ լինենք Ուղեղ, հերիք է մտածես..

Բացեց դուռը, նա ներս եկավ, նրանք երջանիկ ԷԻՆ...

-Սի՞րտ, Սիիիիրտ, կորա՞ր, հեեյ, ձայն հանիր, 

-.........Ա՜խ......

-Հիմար,

-Ցավում է, ցավում է, ցավում...

-Դիմացիր,

-Անհնար է,

-Հնարավոր դարձրու,

-Չի լինի,

-Կլինի,

-Օգնիր,

-Հիշի՛ր,

-Չեմ ուզում, Ուղեղ, մի հիշեցրու,

-Ստիպված ես, Սիրտ, ստիպված ես, մի փակիր դռներդ, մի գուցե էլի գա, (Ծաղրում է),

-^_^^^_^^^__^^^_________________________________________________

-Սիրտ, սիրտ, Կորա՞ր.......................................................................

ՆԵՐԵԼ ԿԱՐԵԼԻ Է ԲՈԼՈՐԻՆ, ՇԱՆՍ ՏԱԼ ԿԱՐԵԼԻ Է ԲՈԼՈՐԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՊԱՏՃԱՌ ՀԵՌԱՑՈՂԻՆ...

Առաջ դեպի անցյալ...Երկխոսություն... - երկխոսություն, անկապ, անհասկանալի,

5

4

1556

  • խառն էր շատ,,շարունակություն չունի՞
  • ~~Մ~~
    2016-07-02 18:18:24
    Պետքա ուղղակի հասկանալ որնա սիրտը ասում որը ուղեղը, կունենա շարունակություն
  • fiction ☯
    2016-07-04 16:46:20
    խառն էր ու մինիմալ, փորձեք խտացնել տողերը, շատ բան ասեք, ոչ թե ուղղակի մի բանը անընդհատ ծեծեք
  • ~~Մ~~
    2016-07-04 22:41:05
    սա էլ իմ գրելաձևնա, ամեն մեկը մի ձևա հասկանւմ)))))