Copy SMS

Գողացել եմ Քեզ քեզանից

Գողացել եմ Քեզ քեզանից - ցրված, մի, քիչ, էլ, սրանից

Ու ես հասկացա, որ այն Նա-ն իրականում երևակայություն էր, միմյանց սերտաճած հատկանիշների գունապնակ:

Ես սիրում էի նրա ձայնը, որ գողացել էի այն բարձր ու ազդեցիկ տղայից, այ նրանից, որ նաև շշմելու հայացք ուներ: Ու ես հասկացա, որ այդ Նա-ն առավելապես այն տղայի էությունն էր, իսկ այդ տղային ես ընդամենը հինգ կամ վեց անգամ էի բարեբախտություն ունեցել տեսնել: Նա խոսում էր քիչ և առավելապես իր գործին էր լինում:

-Հարցեր չունե՞ս,-հարցնում էր ընկեր Ծ-յանը:

Այդ տղան հարցեր չէր ունենում, բայց ես շատ կուզեի, շատ կուզեի, որ նա հարցեր ունենար, որ վերջապես բարձրացներ գլուխըԲայց, թերևս, ես չէի ճանաչում ինձ, որովհետև նրա՝ գլուխը բարձրացնելուն զուգընթաց, ես էի մեքենայորեն կախում գլուխս: Ու ես զգում էի, որ այս անգամ էլ նա է ինձ նայում (որովհետև ես մատնել էի ինձ), բայց բարձրացնել գլուխը կնշանակեր զինաթափ անել ինքս ինձ, իսկ ես դրան պատրաստ չէի:

Գողացել եմ Քեզ քեզանից - ցրված, մի, քիչ, էլ, սրանից

Այդ մի քանի անգամների ընթացքում տուն գնալիս նա քայլում էր իմ կողքով մեծ, լայն ճանապարհով: Ես շատ կուզեի, որ ճանապարհը կամ գոնե կեղտոտ մայթը նեղ լիներ, այդ դեպքում նա ստիպված կլիներ ավելի մոտենալ, ու ես ավելի մոտիկ կզգայի նրա գոյությունը, ավելի մոտիկ կլսեի նրա ձայնը: Բայց ցավոք, մայթ չկար, ճանապարհն էլ շատ էր մեծ:

Ես չհասցրի հիշել նրա աչքերը, որովհետև գեթ մեկ անգամ քաջություն չունեցա նայել այդ աչքերին: Գուցե այդ աչքերն իրականում այնքան էլ գեղեցիկ չէին, բայց մեզ անծանոթ ամեն բան չափազանցված է երևում: Եվ քանի որ ես գժվում էի նրա ձայնից, ուրեմն նրա աչքերը նույնպես գժվելու կլինեին: Հրաշալի՜ տրամաբանություն:

Ես շատ լավ եմ հիշում նրա ձեռքերը, որովհետև նա զբաղված էր լինում գրելով ու ես աննկատ կարող էի նայել. աչքերդ անձեռնմխելի էին, բայց ձեռքերդ հո կարող եմ ինձնով անել: Ես չգիտեմ՝ սառն էին արդյո՞ք քո ձեռքերը, թե՞ տաք, բայց ես համենայն դեպս կուզեի, որ դրանք սառը լինեին:

Գողացել եմ Քեզ քեզանից - ցրված, մի, քիչ, էլ, սրանից

Փաստորեն այդ Նա-ն քիչ-քիչ Դու է դառնում: Ես գողացել եմ Քեզ քեզանից առանց զգուշացնելու, գողացել եմ Քեզ մաս-մաս, միայն աչքերդ են պակասում, ամեն ինչ տեղում է, բայց աչքերդ չկան, որովհետև քաջություն չունեցա գեթ մեկ անգամ նայել այդ աչքերին:

Դասին դու օգտվեցիր իմ հաշվիչից, ու ես էլի որոշ բաներ գողացա քեզնից. այժմ ձեռքերդ կատարյալ են, որովհետև այլևս զուրկ չեն մատնահետքերից:

Պակասում է օծանելիքդ, բայց ես չգիտեմ՝ ինչ բույր ունի այն (մայթ չկար, ճանապարհն էլ շատ էր մեծ): Ի՜նչ հիմարություն, հավանաբար դու չես օգտագործում օծանելիք, ասենք՝ դա շատ էլ լավ է. գոնե կիմանամ, որ չկա մեկը, որ հնարավորություն ունի շնչել այդ բույրը, այլապես ինձ էլի պիտի անհաջողակ զգայի:

Գողացել եմ Քեզ քեզանից - ցրված, մի, քիչ, էլ, սրանից

Դու էլ չեկար ու ես արդեն պատուհանին նայելու փոխարեն սկսեցի հաշվիչիս նայել. մի քանի մոլեկուլ, մի քանի մասնիկ՝ էլի մի բան է: Ասացին, որ դու չես մասնակցելու քննությանը. վերևից խորտակել էին աշխարհը քո գլխին, դու էլ իմ գլխին խորտակեցիր խորտակվող աշխարհդ: Ես սպիրտով մաքրեցի հաշվիչս, որովհետև երևակայում էի, թե քո բույրն եմ զգում (ա՜խր, դու օծանելիք չէիր օգտագործում կամ՝ մայթ չկար, ճանապարհն էլ շատ էր մեծ):

Հետո երկու, չէ երեք անգամ էլ քեզ տեսա: Երրորդ անգամ համարձակություն ունեցա նայել աչքերիդ, նայել միաժամանակ այն պահին, երբ դու էլ էիր նայում (այդպես քիչ է պատահում): Ու ես գողացա աչքերդ

Գողացա աչքերդ քեզանից, գողացա Քեզ քեզանից: Անկյուններում վճռականորեն թեքված հոնքերիդ ներքևում տեղավորեցի աչքերդ, Դու այժմ կատարյալ ես, և քեզնով ապրող Նա-ն ինձ հետ է հավերժ: Իսկ աչքերդ պատկանում են միաժամանակ և քեզ, և ինձ, և Դու-ին, և Նա-ին:

Ես գողացել եմ Քեզ քեզանից և այլևս պատասխանատու եմ ինձ Քեզ համար:

Գողացել եմ Քեզ քեզանից - ցրված, մի, քիչ, էլ, սրանից



Շնորհակալություն ուշադրության համար.


15

18

1341

  • 2016-07-04 17:51:31
    գողացա Քեզ քեզանից.....ապրես
  • 2016-07-04 17:53:02
    կարդում էի ու չգիտեմ ինչի հենց էտնախադասությունը նշեցի ու հետո նկատեցի որ վերնագիրն էլ ա
    • fiction ☯
      2016-07-05 00:07:34
      (գինի) պատահում է
  • lost
    2016-07-04 23:14:32
    Մելին հետաքրքրոտ էր...ես շատ ուրախ եմ որ հանկարծ որոշեցի մտնեմ թե չէ դժվար հետո աչքովս ընկեր ապրես
    • fiction ☯
      2016-07-05 00:07:01
      Լիլ, ճիշտ ա քոփիում շատ բան ա փոխվել, բայց ես չեմ կարա հրաժարվեմ իմ կյանքի մի փոքր հատվածից:::: ապրես, թեմատիկան ներկա քոփիի ապրելակերպն է, բոլոր պոստերն էս թեմայով են, բայց ուզեցի գրեմ
  • anakonda
    2016-07-06 12:42:43
    աշխատանք համացանցում http://www.seosprint.net/?ref=7002519
  • +
    2016-07-06 18:27:21
    ենքան թեթև կարդացվեց չնկատեցի երբ պրծավ ... ապրես շատ
    • fiction ☯
      2016-07-06 18:58:42
      դու էլ ապրես :)
  • over the moon
    2016-07-06 21:28:27
    Բարոյական հանցանք որ պատիժ ու դատավոր չունի ,որ ոչնչով ֆիքսել ու ապացուցել չի լինի... ապրես
    • fiction ☯
      2016-07-06 22:44:16
      դու էլ,,,, հանցանք, ըըմ, ինչի համար?
      • over the moon
        2016-07-07 23:09:06
        goxuryan))
      • fiction ☯
        2016-07-07 23:11:54
        հաաաա, հասկացա :) ապրես Սոն ջան
      • fiction ☯
        2016-07-07 23:12:11
        հաաաա, հասկացա :) ապրես Սոն ջան
      • over the moon
        2016-07-07 23:15:08
        deee vonc greles nenc askacelem :) vay vay inchi hamar))
      • fiction ☯
        2016-07-08 12:46:33
        լավ, դե կուզես մի ապրի Սոն :D
  • Նիկեա
    2016-07-09 19:47:25
    Մել կարդացի առաջին տողը, հետո երկրորդ, հետո հասկացա, որ չէ մտքում կարդալու տեքստ չի, ու սկսեցի բարձր կարդալ, ուղղակի հաճույքի համար, ընտիր էր, ապրես :*
    • fiction ☯
      2016-07-09 22:49:23
      դու էլ, փաստորեն բոլորի համար էս միքիչ տարօրինակ սիրուն բան էր :D