Copy SMS

Մանկության կայարանից…

Մանկության կայարանից…  - մանկության, կայարանից, հեղինակային,



Մանկության կայարանից ես հարկադրաբար կամ հիմարաբար գնացք նստեցի: Գնացքը դեռ չէր շարժվել, երբ ես երեխայական մտածողությամբ նայում էի իմ կայարանին, մեջընդմեջ աչքիս առաջ մանկական պարզ ու բարի հայացքներ էին թափառում: Նրանցից շատերին ես ճանաչեցի, ուզեցի ձեռքով անել և նույնիսկ ժպտալ, բարևել, բայց… Բայց լսվեց գնացքի շչակի ձայնը ու համաչափ չխկչխկոցները տարան ինձ, խլեցին իմ կայարանից, խլեցին ինձնից իմ հերոսներին, իմ աշխարհը, իմ մանկությունը, իմ դպրոցը: Ես նայեցի պատուհանից ու փորձեցի աչքերով «մինչ հանդիպում» մաղթել իմ հերոսներին, բայց նրանց համար դա հերթական գնացք էր, որ տանում էր իր հետ հերթական միամիտ ու հիմար սերնդին, այն հերթականներին, ովքեր նախախնամության կամքով գնացք էին նստել: Ահա թե ինչու նրանք՝ իմ հերոսները, չնայեցին ու չժպտացին ինձ, էլ ուր մնաց, թե «մինչ հանդիպում» մաղթեին: «Մինչ հանդիպու՞մ»… չէ՜ մի, սարկազմ, ինքնախաբկանք: Նրանց հայացքներում այն պահին և հավանաբար այժմ էլ կարելի էր կարդալ միայն մի բան. «Ի՛մ հերթական աշակերտ, հաջողություն եմ քեզ մաղթում, մնա՛ս բարով»: Իսկ ողջախոհությունն էլ հավանաբար կավելացներ՝ «մնաս բարով ընդմի՛շտ»:

Մեր սերնդի գնացքը տարբեր կայարաններով անցավ, ամենուր ես փնտրեցի և ամենուր էլ կորցրի մի ինչ-որ բան: Ես գրում էի նամակներ, որոնք փորձում էի մանկության կայարան ուղարկել: Ինձ ասացին, որ նման կայարան գոյություն չունի, որ ես հավանաբար սխալվել եմ կամ գուցե ծաղրում եմ իրենց… Ինձ հավատացրին, այո՛, հավատացրին:

Մանկության կայարանից…  - մանկության, կայարանից, հեղինակային,

Իսկ այժմ սլացող գնացքում ես անտոմս ուղևոր եմ, որին, տարօրինակ կարող է թվալ, բայց դուրս չեն հանում, հավանաբար սպասում են հաջորդ կայարանին: Ինչպիսի՜ մեծահոգություն… Հաջորդ կայարանն է Հասունություն:

Ես չեմ ուզում մնալ այդ կայարանում, չեմ ուզում իջնել գնացքից, ինձ հետադարձ գնացք է պետք, լսու՞մ եք, ես իմ կայարանն եմ ուզում: Մարդիկ նայում էին ինձ խղճահարությամբ, հավանաբար այնպես, ինչպես կնայեին մի հիվանդի, ով չգիտե, որ ինքը հիվանդ է: Այս անգամ էլ ինձ հավատացրին, որ հետադարձ գնացք գոյություն չունի, իսկ հետո նրանցից մեկը տխուր շշնջաց՝ «խեղճ երեխա»:

Ես լսեցի այդ բառերն ու ամեն ինչ հասկացա: Գնացքում այժմ մենակ մնացինք ես, չուղարկված նամակներս ու ժամանակը: Ես չարությամբ նայեցի ժամանակի աչքերին, իսկ նա տխուր ու ներողամտորեն ժպտաց, կարծես ուզում էր ասել, որ ինքը մեղավոր չէ: Ես սխալվել եմ. մեր կորցրած հանդիպումը ես փրկել եմ փորձում, բայց  սխալվել եմ, շատ եմ սխալվել: Ժամանակը վատ դաշնակից էր ու վատ ընկեր:

Մանկության կայարանից…  - մանկության, կայարանից, հեղինակային,

Ի՛մ հերոսներ, ի՛մ սիրելի ուսուցիչներ, ձեզ չսխալվող սերունդներ եմ մաղթում, ուզում եմ ձեր աչքերում գոհ ու վաստակած լինելու զգացումը կարդալ, քանզի մանկավարժի գործը դաշտը ականներից մաքրողի նման է. մի անգամ սխալվում ենք և… վե՛րջ:



Կարդում է Գոհար Ավետիսյանը՝ վաստակավոր քոփիփեսթցի Նիկեա-ն:



Շնորհակալություն ուշադրության համար

13

26

1229

  • Կեցցեք,վերջապես նույնատիպ պոստերի պատը կոտրվեց:
  • Էլինչու՞ :Դ
    • fiction ☯
      2016-07-05 22:58:14
      ես նույնիսկ չէի հավատում, որ դու քո պարոլը հիշում էիր :D նորմալ ա :D
      • Կուլե
        2016-07-11 00:49:00
        Հա,էդ մեկի հետ համաձայն եմ,մի քանի փորձից ստացվեց:Դ
      • fiction ☯
        2016-07-11 13:27:40
        ըհ, ասում եմ չէ (ուրախ)
  • anakonda
    2016-07-06 12:40:37
    աշխատանք համացանցում http://www.seosprint.net/?ref=7002519
  • +
    2016-07-06 18:24:12
    ապրես.... լավ պոստեր եմ արդեն նկատում քոփիյում .... :Ճ
    • fiction ☯
      2016-07-06 18:58:07
      ապրես Կիմ ջան,,, շուտ-շուտ երևացեք
      • +
        2016-07-06 21:40:29
        misht estexem .. hervic em hetevum
      • fiction ☯
        2016-07-07 23:05:19
        haa :) (փարթի)
  • Նիկեա
    2016-07-06 20:57:24
    Մել ես մեկնաբանություն չէի թողել,թե երազ եմ տեսել՞ (շաշ)
    • fiction ☯
      2016-07-06 21:09:26
      չէիր թողել..... սմայլը լավն էր :D
      • Նիկեա
        2016-07-08 15:11:18
        gjvel emm :O ba vonc,
      • fiction ☯
        2016-07-08 19:11:28
        նորույթներ են
  • over the moon
    2016-07-06 21:46:15
    Գիտեք զարմանալիյ սխալ քայլ սխալ որոշում ու նման բան լինելու դեպքում միշտ կառչում են մարդիկ պոեզից գիտես դու կարողես պոյեզի տանքին բարձրանաս ու մի թեթև Խոտածածկ վայրում քեզ նետես ներքև և հետ դառնաս դեպի ելման կետ մի փորձի ամեն ինչ բարդել ժամանակի ուսերին
  • over the moon
    2016-07-06 21:47:59
    օգօհեռաԽոսս կեսներ բացել նոր ընթերցեվի այ սենց ուրիշ նաԽկին քոմս կարողես ջնջել սԽալմունքեր ուրիշ գրաեման քենթ ստացվեց նա ներողություն
    • fiction ☯
      2016-07-06 22:49:45
      հաահ, ապրես,,, դե պոեզ, կարուսել, շարժում ապահովող բաներ են, իսկ շարժումը կյանքն ա կառուցում :) բայց ճիշտ ես, պետք չի ամեն ինչ բարդել ժամանակի ուսերին
  • Նիկեա
    2016-07-08 17:27:29
    Մելլլլլլլլլլլլլ ինչքան լսում եմ ներվայնանում եմ ,, լավ էլի :'(
    • fiction ☯
      2016-07-08 19:11:41
      ինչի Գոգ?
      • Նիկեա
        2016-07-09 19:41:05
        (ուրախ) esim, gitem es sirun gorc@ axavaxel em
      • fiction ☯
        2016-07-09 22:48:18
        ինչ ա ասում է :D
      • Նիկեա
        2016-07-10 14:24:12
        hancharex mitq :P
      • fiction ☯
        2016-07-11 13:27:12
        հա հեչ :D (փարթի)