Copy SMS

Ֆանտազյոր

Ֆանտազյոր - քարտուղարուհի, պատմվածք, լուսանկարներ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ 16+ ՏԱՐՐԵՐ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ՆՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ,ԹՈՂ ՉԿԱՐԴԱՆ:

Եթե դու հետաքրքիր պատմություններ լսելու հետ սեր ունես ու զբաղված չես առօրյա քաշքշուկով, ապա՝ երկու բաժակ սուրճ բեր ու հարմար տեղավորվիր դիմացս, որպեսզի կարողանամ աչքերիդ մեջ նայել:
Ամեն ինչ սկսվեց երբ աստված ասաց՝թող լույս լինի եվ եղավ, եվ տեսավ որ...Կատակում եմ: Ամեն ինչ սկսվեց մի սովորական չորեքշաբթի օր: Քարտուղարուհին սուրճ էր եփում տնօրենի համար, ես ինձնից գոհ,մեջքս ուղիղ ու վստահ մոտեցա նրան ու դիմացը շպրտեցի մի քանի լուսանկարներ, որտեղ ինքն ու տնօրենը շուռումուռ էին գալիս ուղիղ գրասեղնի վրա: Քարտուղարուհին նայեց լուսանկարներին, հետո տագնապով նայեց ինձ: Ես ցինիկաբար ժպտացի ու ծաղրանքով նետեցի.
- էս նկարները ուղարկելու եմ ամուսնուդ:
- Բայց ես ամուսնացած չեմ,- զարմացած պատասխանեց քարտուղարուհին, ես ներքուստ շփոթվեցի,բայց դա ընդհամենը մի կարճ վարկյան տևեց, դեմքիս նորից խաղաց ծաղրական ժպիտը .
-Ամուսնացած չես՝կամուսնանաս:
-....
- Հը՞,ի՞նչ ես ասում, չգնա՞նք: Բոլորին տալիս ես, ինձ էլ պետք է տաս:
Քարտուղարուհու դեմքը միանգամից փոխվեց, նա շատ գայթակղիչ ժպտաց, ու մոտեցավ ինձ: Ձեռքը դրեց ոտքիս ու սկսեց կամաց բարձրացնել դեպի վեր, հետո բռնեց այն ինչը որ ոտքերի տրամաբանական ավարտն է եվ գոտկատեղի սկիզբը: Շենշող հայացքով նայեց աչքերիս մեջ,- Իհարկե գնանք սիրելիս, ես վաղուց էի քեզ ուզում,բայց չէի համարձակվում խոսել դրա մասին: Ի՞նչ է, քեզ թվում էր ինձ դուր է գալիս քնել այդ ցմփոր խոզի հետ, այդ ճարպոտ բուրժուաի, ես ուզում եմ միայն քեզ հաճույք պատճառել իմ հասարակ,քոստ բանվորիկ: 
-Ախ՜,ինչ կեխտոտ քած ես դու:
-Ըմմմ, էլի ասա,ինձ գրգռում են նման բառեր,քոսոտիկս,բանվորիկս:
Մի խոսքով՝ մենք արագ ընկանք իմ մեքենան: Քարտուղարուհին ամբողջ ճանապարհին ինձ ցույց տվեց իր լեզվի շնորքը: Այո,այո: Նա շատ տաղանդավոր էր,որովհետև ես քիչ էր մնում մի քանի անգամ շուռ տաի մեքենան: Իսկ երբ տուն հասանք՝անմոռանալի գիշեր անցկացրեցինք:
Հավատացի՞ր, հեհ կատակում եմ: Իրականում այսպես է եղել:
Ամեն ինչ սկսվեց մի սովորական չորեքշաբթի օր: Քարտուղարուհին սուրճ էր եփում տնօրենի համար ես հավաքեցի իմ ամբողջ քաջությունը ու մոտեցա նրան ու զգուշորեն նրա մոտ հրեցի լուսանկարներով մի ծրար, որտեղ նա հենց գրասեղանի վրա թավալ էր գալիս տնօրենի հետ:
-ի՞նչ է սա,- հարցրեց քարտուղարուհին: 
-Բացեք եվ կտեսնեք,-կմկմացի ես ու թուքս հազիվ կուլ տվեցի: Քարտուղարուհին բացեց ծրարը ու կարմերեց,հետո կատաղած նայեց ինձ:
-Ըմմմ, եթե դուք չքնեք ինձ հետ, ապա ես սրանք կտամ ձեր ամուսնուն,- դժվարությամբ արտասանեցի ես,որովհետև ճնշումս բարցրացել էր ու գլուխս պտտվում էր:
- Ես ամուսնացած չեմ, ապու՛շ,- կատեղեց քարտուղարուհին:
-Ուրեմն ես սրանք կտարածեմ,քա՛ծ- բերանիցս թռավ այն ինչ չպետք է դուրս թռչեր:
-Քա՞ծ,քա՞ծ, դու այդ ինձ քած ասացի՞ր, քա՜ծ:Ախ դու քոսոտ շու՜ն, քոսոտ բանվոր: Հիմա դու կտեսնես ,թե ոնց են վարվում քեզ նման ապուշների հետ,- քարտուղարուհին գնաց տնօրենի սենյակ, չեմ հիշում թե քանի րոպե ,կամ ժամ այդպես մնացի այդտեղ նստած, մեկ էլ,հո՛պ, տնօրենի հաստավիզ թիկնապահները հարձակվեցին վրաս ու մթնեց: Զարթնեցի մութ նկուղում,ձեռքերս կապված ու գլխի ահավոր ցավով: Միակ լուսավորող լամպի լույսի տակ էի նստած, ինձ թվում էր ,թե էլ ոչ ոք չկա,բայց հանկարծ նկատեցի,որ ներս մտան հաստավիզներն ու տնօրենը: Նա մոտեցավ ինձ, կքանստեց դիմացս ու ասաց.
-Զարթնեցի՞ր,տղաս,- ես չգիտեի,թե ինչ պատասխանեմ,դրա համար գլխով արեցի,- Բա դու չգիտե՞ս,որ այդպես չի կարելի: Հա, բոլորս էլ գիտենք,որ նա լավիկն է ու մեկ-մեկ հետս թեթև սիլի-բիլի է անում, բայց դրա համար չի կարելի լուսանկարել ու սպառնալ,դեռ մի բան էլ մարդուն վիրավորել ու քած ասել: Իմիջայլոց, ես նայեցի էտ լուսանկարները,հեչ վատ չէի դուրս եկել, միայն թե դու այսքան տարի իմ մոտ աշխատելով՝պետք է իմանայիր,որ ես աջ կողմից լավ չեմ դուրս գալիս լուսանկարում,- Տնօրենը ըստ երևույթին ահավոր շատ հավանեց իր կատակը,քանի որ մի քանի րոպե հաստավիզների հետ ծիծաղեց ու ծիծաղեց:
-Լավ,այ տղա,-հանկարծ լրջանալով շեշտակի ինձ վրա նայեց տնօրենը,ես թուքս կուլ տվեցի,- ի՞նչ է քեզ պետք,փո՞ղ, աշխատավարձի բարձրացու՞մ, ծառայողական մեքենա,հմ,ի՞նչ ես լեզուտ փորդ գցել,ձեն հանիր:
-Ես ուզում եմ,որ նա քնի հետս-,անկախ ինձնից շպրտեցի տնօրենիս դեմքին,թուքս պատահաբար թռավ նրա ճակատին,ես ինձ վատ զգացի,անշուշտ կմաքրեի,եթե ձեռքերս կապված չլինեին,բայց տնօրենը չնկատեց դա եվ ես հոգուս խորքում թեթևություն զգացի ու դրանից ոգևորված շարունակեցի,- բոլորին տալիս է, ինձ ինչու՞ չպետք է տա: Ուզում եմ,որ նա հետս մի գիշեր անցկացնի:
-Դա անկարելի բան է,որովհետև դու քոսոտ ես,հահահա,-հաստավիզները հարձակվեցին ինձ վրա ու մի լավ ծեծ տվեցին,իսկ վերջում տնօրենը ավելացրեց,- Դէ հիմա գնա ու գոհ եղիր,որ քեզ ծեծելով չենք սպանում,տղաս, դեռ մի բան էլ աշխատանքից չեմ հեռացնում: Գնա ու խելոք ապրի քո համար, ջնջի էտ շան տղու նկարներն ու ապրի,իբր ոչ մի բան էլ չի եղել:
Էհ,չէ լավ,դու բարի մարդ ես երևում, պիտի խոստովանեմ,որ սա էլ չափազանցրեցի: Լավ-լավ,այդպես մի նայիր դեմքիս,հիմա ճշմարտությունը կպատմեմ:
Ամեն ինչ սկսվեց մի սովորական չորեքշաբթի օր: Քարտուղարուհին սուրճ էր եփում տնօրենի համար, նա ինձ վաղուց գրգռում էր ու ես ցանկացա նրա հետ ֆլիրտ սկսել, մոտեցա նրան ու քաղաքավարի խնդրեցի,որ ինձ համար էլ մի բաժակ սուրճ եփի,բայց նա թեք նայեց ինձ ու ասաց,որ ինձ ոչ մի սուրճ էլ չի հասնում, որովհետև ինքը միայն շեֆի համար է սուրճ եփում,իսկ ես մի հասարակ,քոսոտ բանվոր եմ: ես էլ հետ դարձ ու քթիս տակ ասացի՝ քաաաա՛ծ: Ահա եվ վերջ:
Սուրճը շատ համեղ էր,արիդիվեռչի:

6

4

954

  • 2016-07-05 19:55:30
    մի քիչ հետաքրքրություն մտցրիր քոփիում
  • Արեն
    2016-07-06 00:31:05
    շնորհակալություն
  • anakonda
    2016-07-06 12:40:16
    աշխատանք համացանցում http://www.seosprint.net/?ref=7002519