Copy SMS

Ես քսանչորս տարեկան եմ

Ես քսանչորս տարեկան եմ - Հայաստան, բան, ման









 



Ես քսանչորս տարեկան եմ ու իմ կյանքի միակ բեկումնային իրադարձությունը իմ ծննդյան օրն է եղել,երբ մայրս փորը գրկած գնացել է քվեարկության խցիկի մոտ ու քվեարկել է Հայաստանի Հանրապետության անկախության օգտին: Հետո ցավերը սկսել են ու ես լույս աշխարհ եմ եկել,արդեն լիովին անկախ պետության,անկախ քաղաքացի:
Ու նրա նման էլ հասակ եմ առել՝ ոչ աղքատ,ոչ հարուստ: Միջակ,ասել է թե՝ինքս էլ զարգացող պետության նման մի բան եմ,քսանչորս տարեկանում ոչ մի լուրջ ձեռքբերում չունեմ,բայց դէ,ոնց որ անմխիթար սրտի թեթևության համար մի բերան կրկնում են,ես էլ կկրկնեմ՝ Մոսկվան մի օրում չի կառուցվել:
Միջակ սերունդ եմ,ոչ այնքան գեղեցիկ եմ,որ աղջիկները միանգամից սիրահարվեն,ոչ էլ այնքան տգեղ եմ,որ միանգամից մերժեն իմ ծանոթության առաջարկը:
Ու զարմանքս էլ մեծ է ու ընդարձակ՝էտ ո՞նց եղավ,որ իմ տարեկիցները դեռ տասնյոթ-տասնութում սկսեցին լրջորեն հետաքրքրվել մաթեմատիկայով,ֆիզիկայով,ծրագրավորմամբ,արվեստով ու ամեքը մի փեշակ ձեռ գցեցին ու գլխովին խրվեցին իրենց մասնագիտության ծակուծուկերը,իսկ ես դպրոցից հետո առանց ուշքի գալու գնացի բանակ ու անձվիրաբար ծառայեցի չխնայելով կյանքս ու խրամատում ոլորած աջ ոտքս: Հետ գալուց հետո էլ ոչ մի սառը ցնցուղ չլցվեց գլխիս,ոչ մի կին մուսսաս չդարձավ, ոչ մի նախանձախնդրություն,կամ կիրք հոգիս չվառեց,ոչ Տեսլաի աշխատությունը էլեկտրականացրեց, ոչ Սթիվ Ջոբսի կենսագրությունը մոտիվացրեց ու գուցե հորինված,գուցե իրական ոչ մի սատանայի գայթակղություն,կամ աստծո շնորք գլխիս չիջավ:
Իմ տարեկիցներից շատերի բախտը շուտափույթ բերեց,սրանք իրենց հոր նվիրած քսանչորսով սկսեցին բակերում ձմերուկ ու կարտոֆիլ վաճառել, հիմա էլ արդեն սեփական խանութ ,կամ սեփական երջանկություն ունեն,ոմանց բախտն էլ չբերեց,կամ գուցե ավելի բերեց՝ դարձան հարբեցող, սպանվեցին պարտքերի պատճառով,կամ իրենց սեփական տան նկուղում սեփական մարմինը կախ տվեցին առաստաղից ու մի քանի օր մնացին այդպես կախ ըկած մթության մեջ,որովհետև հիշող,կամ կարոտող չունեին:
Իսկ ես իմ քսանչորս տարվա ունքերը կիտեցի,կամ բարձրացրեցի սրանց հաջողության,կամ անհաջողության վրա ու առաջ անցա,այսինքն՝մնացի տեղում կանգնած:
Հիմիկվա իմ տարեկիցները, ես էլ նրանց հետ միասին ամեն ինչից գլուխ ենք հանում՝ անգլերենից չենք կաղում, դէ ռուսերենն էլ օտար լեզու չի համարվում, կարող ենք միևնույն ժամանակ նկարել՝թե ֆոտոապարատով,թե՝ թանաքով,թղթի վրա: Կարող ենք միաժամանակ հիպպի ու ազգայնամոլ լինել, կարող ենք գրանտային ծրագրեր լրացնել ու իրագործել, վեբ դիզայներ ու մատուցող աշխատել,միաժամանակ համակարգչի մկնիկի կոճակը անդադար պտտելով ֆեյսբուքի պատով իջնել դեպի մինուս անվերջություն ու անդադար գնալ ու գալ արտասահման սովորելու՝այնտեղ մնալու հեռավոր նպատակով,գնալ սովորելու,փախստականի կարգավիճակ ստանալու ու թոշակով ապրելու իղձը սրտում որպես հույսի վերջին նավահանգիստ նկատի ունենալով:
Ես քսանչորս տարեկան եմ ,նույնքան անկախ , նույնքան հետխորհրդային,ու նույնքան չկայացած ինչպես Հայաստանի երրորդ հանրապետությունը:
Ու իմ չկայացած ուղեղում առողջ ու անառողջ կրքերի ու կարծիքների բանակները շուտով պատերազմի են դուրս գալու, իսկ պատերազմը երբեմն անորոշությունից լավ է, գոնե կկողմնորոշվես՝ տունը որտեղ ապրում ես,շարունակելու է քոնը մնալ,թե՞ պետք է շուտափույթ հավաքել իրերն ու գնալ ավելի խաղաղ ափեր:



13

13

1003

  • anakonda
    2016-07-06 12:34:55
    http://www.seosprin t.net/?ref=7002519 работа в интернете http://wellc lix.net/index/register/i/14922 … заработок в интернет http://rewb ux.com/index/reg/i/46904 … ubrat prabeli
  • Թիթեռ
    2016-07-06 14:44:23
    Պոստտ լավն էր եսել եմ 24 տարեկան ինչպես դու ես ասում անկախ պետությունում ծնված: Առաջին անգամ Քոփի փեստում ծանոթ մարդ տեսա Արեն ջան: Լիանն է :)
  • Արեն
    2016-07-06 14:51:04
    հա-հա, բարև Լիան ջան (ուրախ)
  • Թիթեռ
    2016-07-06 14:52:53
    Բաաարև Արեն ջան (ժպիտ)
  • fiction ☯
    2016-07-06 14:54:14
    լավ էր շատ, համեմատության մեջ ասելիքը չէր կորել
  • ...
    2016-07-06 15:38:55
    լավեր, հուսադրող, բայց չեմ կարծում որ 24ում կարելիա ասել որ ունեք չկայացած ուղեղ....մեկել ոնց հասկացա վարկ ունեք՞
  • +
    2016-07-06 18:17:42
    լավն էր շատ..... ամեն ինչ պարզ էր ու հասկանալի ապրես
  • over the moon
    2016-07-06 20:52:50
    մոսկվան մոսկվայա դու դու ես ինքդ քո նավի ղեկի մոտ կանգնի ու կառավարիթե չէ սառույցի ես դեմ տվել կանգնել .... քո ու մեր երրորդ հանրապետության մեջմի տարբերություն կա քո բարգավաճման համար դո ես պատսխանատո իսկ երկրի համար քո նմանները
  • Արեն
    2016-07-06 22:34:41
    կարծիքների համար շնորհակալություն
  • ~~Մ~~
    2016-07-07 14:01:50
    Շատ լավ եք գրում, ինձ թվում էմի որոշ ժամանակ անց Ձեր պատմությունները Ձեր հեղինակային գրքում կտեսնենք))))
  • Արեն
    2016-07-07 19:14:19
    Շնորհակալ եմ
  • Mariam95
    2016-07-09 16:48:26
    ամեն դեպքում ցանկացած պատերազմ մի քանի մակարդակ ներքև է տանում
  • Արեն
    2016-08-08 00:21:01
    https://www.facebook.com/voskanyanaren