Copy SMS

Ի՞նչ արած, մա՛րդ եմ

Ի՞նչ արած, մա՛րդ եմ - Համո Սահյան, Ինչ արած, մա’րդ եմ


          Ինչ արած,մարդեմ….
    Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
    Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
     Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
        Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

   Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
    Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
    Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Ի՞նչ արած, մա՛րդ եմ - Համո Սահյան, Ինչ արած, մա’րդ եմ


Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։


Ի՞նչ արած, մա՛րդ եմ - Համո Սահյան, Ինչ արած, մա’րդ եմ

                    

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Ոչինչ չի փոխվի
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Ի՞նչ արած, մա՛րդ եմ - Համո Սահյան, Ինչ արած, մա’րդ եմ

                    

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ:


Համո Սահյան...

10

16

928

  • over the moon
    2016-07-06 22:07:04
    Անգիր ասելով միքիչ խառնելով մի քանի տող բռնելով հասա վերջ։։։ սիրուն գրործա
  • fiction ☯
    2016-07-06 22:43:15
    սիրում եմ շատ
  • Պեին
    2016-07-06 23:13:06
    Lavn er. Mitqn el gracn el
    • Մարի
      2016-07-07 00:16:38
      Mersi (ծաղիկ)
  • Hakob
    2016-07-06 23:30:14
    (բռավո)
  • Անյուտ(Վետերան)
    2016-07-07 01:23:09
    :* (լավ) (լավ) :*
  • Freedom...~!~
    2016-07-07 10:50:46
    Սահյա՜՜՛ննն ^_^ ոնց կարելիա անտարբեր մնաաալ (խոնարհվել)
    • Մարի
      2016-07-07 15:23:04
      chi kareli :)
  • Թիթեռ
    2016-07-07 16:19:36
    Իմ ամենա սիրելի բանստեղծը Համո Սահյան ... ապրեք (ծաղիկ)
    • Մարի
      2016-08-17 15:29:01
      Mersi (ծաղիկ)